28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

“Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ֆիլմի պրոդյուսերին ձերբակալել են /վիդեո/

Ամերիկյան դատարանը “Մուսուլմանների անմեղությունը” աղմկահարույց ֆիլմի պրոդյուսեր 55-ամյա Մարկ Բասելի Յուսեֆին մեկ տարվա ազատազրկման է ենթարկել, գրում է  “Associated Press”-ը:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ նա խախտել է պայմանական վաղաժամկետ ազատազրկման օրենքը, որին նա դատապարտվել էր 2010-ին:

Դատական գործընթացի ընթացքում Յուսեֆը խոստովանել է իր մեղքը` իրեն ուղղված 8 մեղադրանքներից 4-ում, այդ թվում` վարորդական իրավունք կեղծելու եւ կեղծանուններ օգտագործելու մեջ: Հետաքրքիրն այն է, որ մեղադրանքներից ոչ մեկը սկանդալային ֆիլմին չի վերաբերել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նկարահանված “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմը դժգոհությունների բուռն ալիք բարձրացրեց իսլամական աշխարհում: Հավատացյալների կարծիքով` այն խեղաթյուրում է իսլամի մասին պատկերացումները եւ շատ վիրավորական է այդ կրոնը դավանողների համար: Տարբեր երկրներում ֆիլմի դեմ բողոքի ակցիաներում շուրջ 51 մարդ է զոհվել, այդ թվում` Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ