15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում ոստիկանությունն ընդդեմ քաղաքը տնակներից ազատմա՞ն /վիդեո/

Առաջին հայացքից թվում է, թե Գյումրին վագոն-տնակներից ազատման գործում պիտի շահագրգռված լինեին բոլորը, այդ թվում առաջին հերթին բնակիչները, ապա տեղական ու հանրապետական իշխանությունները:

Սակայն 2010թ.-ից Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակարան ստացած անօթեւան բազմաթիվ ընտանիքներ տնակների քանդման ժամանակ երբեմն հանդիպում են արհեստածին խոչընդոտների եւ որ ամենացավալին է դրանց հաղթահարման գործում նրանք մնում են անօգնական վիճակում:

Իսկ, աղետի գոտում ՀՀ կառավարության բնակարանների բաշխումը կանոնակարգող որոշումներով սահմանված կարգի համաձայն, նոր բնակարան ստացած ընտանիքները, որպեսզի կարողանան իրենց նոր բնակարանները սեփականաշնորհել պետք է քանդեն իրենց տնակները եւ ազատեն տարածքները, ինչպես նաեւ այդ փաստը պիտի հիմնավորվի տեղական իշխանությունների կողմից տրված համապատասխան գրավոր տեղեկանքով: Ավելացնենք, որ յուրաքանչյուր բնակբաշխման գործընթացի ժամանակ Գյումրիում ձեւավորվում են հատուկ շինարարական բրիգադաներ, ովքեր բնակարաններ ստացած ընտանիքներից գնում են ժամանակավոր կացարանները, դրանք քանդում եւ վաճառում են որպես շինանյութ: Այդ գործարքները շահավետ են նաեւ բնակարան ստացած ընտանիքներին, ովքեր տնակների վաճառքից ստացած գումարները օգտագործում են բնակարանամուտի ծախսերը հոգալու եւ նոր բնակարանը կահավորելու համար որեւէ անհրաժեշտ գույք գնելու նպատակով:

Տնակները քանդելու գործում երբեմն խոչընդոտում են այն անձինք, ովքեր տարիներ առաջ գյումրեցու խոսքերով ասած, «շան մսի գնով» ձեռք են բերել քաղաքի երբեմնի հզոր հիմնարկ-ձեռնարկություններն ու երկրաշարժից հետո Գյումրիում նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից ժամանած եւ վերականգնողական աշխատանքներ իրականացրած շինարարների կողմից թողած հիմնարկությունների գույքն ու բանվորական հանրակացարանները: Խնդիրը նրանում է, որ այդ տարածքներում տեղադրված վագոն-տնակներում բնակվող անօթեւանները, երբ բնակարաններ են ստանում եւ փորձում են իրենց տնակները քանդել, հայտնվում են այդ տարածքների սեփականատերերը եւ պահանջում են տնակները իրենց հանձնել, պատճառաբանելով, թե իրենք տարածքները գնել են այնտեղ տեղադրված տնակներով հանդերձ: Իհարկե նման պարագաներում լինում են շատ անօթեւան ընտանիքներ, ովքեր էլի փառք են տալիս Աստծուն, որ իշխանությունները տարածքների եւ տնակների հետ միասին նաեւ իրենց չեն վաճառել…

Բնականաբար ցավալի է, որ Գյումրիում որոշ մարդիկ խափանում եւ քաշքշոցների մեջ են ներքաշում 24 երկար ու ձիգ տարիներ բնակարանամուտի ուրախությանը սպասած ընտանիքներին:

Նման վիճակում է հայտնվել նաեւ “Շիրակ կենտրոնի” այսօրվա տեսանյութի հերոսը, ով 24 տարի խոնավ ու ցուրտ տնակներում բնակվելուց հետո օրերս վերջապես Մուշ-2 թաղամասում իր երկու երեխաների եւ տարեց մոր հետ բնակարան է ստացել եւ փորձել է քանդել իր տնակը, սակայն նրա` Արմենուհի Մաթոսյանի կիսաքանդ տնակի վրա Գյումրու ոստիկանության կողմից կալանք է դրվել:

Հ.Գ. Տեսանյութը www.shirakcentre.org վեբ կայքում հրապարակելուց անմիջապես հետո ՀՀ Գյումրու դատախազությունից հայտնեցին, որ արդեն իսկ տեսանյութում արծարծված փաստերի ուսումնասիրություն է իրականացվում իրենց կողմից:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ