28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պանրի շուկայի խայտառակությունը. աղիքային ցուպիկներ /վիդեո/

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստն սկսեց սննդի անվտանգությանը վերաբերող նկատողություններով: Վարչապետը դժգոհեց, որ ՀՀ-ում սննդի ոլորտում լրջագույն խնդիրներ կան: ՛՛Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ներդնում ենք մոնիտորինգի համակարգ, որպեսզի իշխանությունները պարբերաբար իրականացնեն ստուգումներ սնունդ արտադրողների մոտ, և եթե հայտնաբերվում են խախտումներ, շեղումներ նորմերից, հանրությանը դրա մասին տեղյակ պահենք՛՛,-ասաց վարչապետը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը զեկուցեց պանրի շուկայում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Այսպիսով, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 59 տնտեսավարող սուբյեկտներում հայտնաբերվել են խախտումներ, որոնք կապված են եղել սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանության և մի քանի այլ խնդիրների հետ:

Բախչագույլանը հայտնեց, որ տնտեսավարող սուբյեկտներից 18-ի գործունությունն արգելվել է, քանի որ նրանց արտադրած պանրի նմուշում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ: Վերջիններս առկա են եղել մեծամասամբ  չանախ պանրի տեսակում:

՛՛Հինգ ու կես տոննա պանիր է ոչնչացվել: Ընկերությունները ենթարկվել են վարչական պատասախանատվության , տասը միլիոն չորս հարյուր հազար դրամ տուգանք է կազմել ընդհանուր առմամբ՛՛,-ասաց Բախչագուլյանը:

՛՛Ու  դրա համար էլ վճարո՞ւմ են մեր քաղաքացիները, ու պանիրն օգտագործելուց հետո առաջանում են հիվանդություննե՞ր՛՛,-զարմացավ Տիգրան Սարգսյանը: Սարգսյանը հորդորեց հրապարակային դարձնել այդ ընկերությունների, անհատ ձեռներեցների ու վնասված պանիրների անունները:

՛՛Բոլորի արտադրությունը կանգնեցված է, նրանք պետք է ապահովեն սանտիտարահիգիենիկ պահանջները, ապա նրանց կթույլատրվի վերսկսել արտադրությունը՛՛,-նկատեց Բախչագուլյանը:

Խոշոր արտադրողների մասով նշվեց, որ վերջիններս ավելի պարտաճանաչ են, ապահովում են սանիտարահիգիենիկ պահանջները:

Շուտով ուսումնասիրություններ կսկսվեն մոտ 70 ընկերությունների մոտ, որոնք գործում են տարբեր շուկաներում:

http://www.youtube.com/watch?v=l9RvatCAr9w&feature=youtu.be

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ