Մեսսիի հետ համեմատվելը շատ հաճելի է. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի ‘Չելսի’-‘Շախտյոր’ խաղից առաջ զրուցել է ukrfootball.in.ua-ի հետ:
Լրագրողի հարցին, որ Հենրիխին շատ մասնագետներ համեմատում են արգենտինացի Մեսսիի հետ` անվանելով երկրորդ Մեսսի, Մխիթարյանը պատասխանել է.
‘Նման գնահատականը շատ հաճելի է: Բայց, կարծում եմ, մենք խաղաոճերով տարբեր ենք: Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է’:Լրագրողը հիշեցրել է նաև, որ նախկինումՄխիթարյանը շատ պահեր չէր իրացնում, իսկ հիմա բարձրացրել է արդյունավետության մակարդակը: Ի պատասխան` ֆուտբոլիստն ասել է, որ դեռ ամեն ինչ չէ, որ հարթ է և էլի լինում է, որ ինքը վրիպում է շատ հարմար դիրքերից:
‘Բայց դրանից ողբերգություն չեմ սարքում: Շարունակում եմ աշխատել: Եվ չեմ թուլանում, թե 14 գոլ եմ խփել, մյուսներն իրենք իրենց կխփվեն’,-հավելել է Հենրիխը: