14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կարգազանց կնոջը ստիպել են հայտնել վարորդներին, որ ինքը հիմար է /վիդեո/

Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի 32-ամյա բնակչուհի Շենա Հարդինին ստիպել են պատմել ճանապարհային երթեւեկության մասնակիցներին, որ ինքը, ըստ դատարանի, հիմար արարք է գործել` իր ավտոմեքենայի ղեկին:

Դատարանը սահմանել է, որ Շենան խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները` դպրոցական ավտոբուսին վազանց կատարելու նպատակով մայթին բարձրանալով: Կնոջ արարքը ֆիքսվել է տեսագրության մեջ, ինչն ապացուցել է նրա մեղավորությունը:

Շենային 30 օրով զրկել են վարորդական իրավունքից: Բացի այդ, նա ստիպված է խախտում կատարած վայրում 2 օր շարունակ կանգնել ցուցանակով, որի վրա գրված է. “Միայն տխմար վարորդն է մայթի վրա բարձրանում, որպեսզի վազանց կատարի դպրոցական ավտոբուսին”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ