15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շոտլանդուհին կարող է մահանալ մազերը սանրելու պատճառով

13-ամյա շոտլանդացի Մեգան Ստյուարտին բժիշկները հազվագուտ ախտորոշում են տվել` ալերգիա ստատիկ հոսանքի նկատմամբ:

Իր հիվանդության պատճառով աղջիկը չի կարողանում սինթետիկ հագուստ կրել, մոտենալ փուչիկներին եւ երբեք չի սանրվում:

Առաջին անգամ հիվանդության սինդրոմները երեւան են եկել 3 տարի առաջ: Մեգանի մայրը սանրելիս է եղել դստեր մազերը, երբ նա ընկել է, իսկ շուրթերը կապտել են: Կինը կարծել է, թե դա ինչ-որ նոպա է եւ բժիշկ է կանչել: Հետազոտությունից հետո բժիշկներն ախտորոշել են “սանրած մազերի սինդրոմ”:

Բժիշկները կարծում են, որ նման տարօրինակ հիվանդությունը բարդ ծննդաբերության արդյունքն է, քանի որ աղջիկը ծնվել է իր ժամկետից 12 շաբաթ շուտ: Ստատիկ հոսանքի նույնիսկ աննշան արտահոսքը կարող է սպանել աղջկան` անջատելով նրա ուղեղը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ