29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Օբամայի յուրօրինակ մեթոդը զարմացրել է ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջ գիշերը շարունակել է աշխատել իր եւ ոչ միայն իր ընտրողների հետ` հեռախոսով: Վերընտրված  նախագահը դիմել է բնակչության հետ շփման անսովոր միջոցի: Քվեարկության ամենաթեժ պահերին նա որոշել է զանգահարել դեմոկրատների կողմնակիցներին, ովքեր  նախընտրական քարոզարշավի ընթացքում համաձայնել էին իրեն աջակցել: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց` կատարած աշխատանքի համար եւ հետաքրքրվել է` արդյոք նրանց արդեն հաջողվել է քվեարկել: Այդ ամենը տեղի է ունեցել Օբամայի` Չիկագոյում գտնվող շտաբում: Պարզվել է, որ մարդիկ զարմացել են Սպիտակ տան ղեկավարի նման անսպասելի ուշադրությունից: “Ալո, Էմմի՞ն է խոսում: Բարաք Օբաման է դե…գիտեք, նախագահը”: Զրույցներից մեկը  մեջբերում է “ИТАР-ТАСС”-ը:

Այնուհետեւ Օբաման խոստովանել է, որ զրուցակիցներն իրեն միանգամից չեն ճանաչել, սակայն շատ սիրալիր են եղել իր հետ: Նախագահը զանգահարել է 6 հոգու` չմոռանալով նաեւ իր մրցակից Միթ Ռոմնիին` շնորհավորելով նրան հիանալի նախընտրական քարոզարշավի կապակցությամբ:

Իր ապագայի մասին Օբաման զուսպ լավատեսությամբ է խոսել` հայտարարելով, որ իրեն վստահ է զգում: Վստահությունն արդարացված է, քանի որ նա չզիջեց իր պաշտոնը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ