26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժառանգությունը կհրաժարվի՞ իր թեկնածուից հանուն միավորման

“Քանի որ հայտարարությունը երեկ երեկոյան է եղել, իսկ “Ժառանգությունը” այդ հարցում քննարկում չի կատարել, վերջնական ոչինչ չեմ կարող ասել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությանը`  ասաց  “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

“Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն այս տարիներին միացավ այդ նախաձեռնությանը, դա մեր տարիների առաջարկն է եղել”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ նախագահական կառավարման համակարգից հրաժարվելու խնդիր է դրվում  եւ նշվում է, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու այլ քաղաքական ուժերի հետ` 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ:

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ այս գաղափարի շուրջ “Ժառանգությունը”, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը միավորվեն, որոնք հանդես են գալիս այս գաղափարին կողմ, Արմեն Մարտիրոսյանը նախ նկատեց, թե ՀԿ-ի պարագայում դժվարանում է ասել, կողմ է թե ոչ այս գաղափարին եւ հավելեց. ”Ինչ վերաբերվում է հարցին` կարող է, թե` ոչ, ես առաջ չէի շարժվի իրադարձություններից, ես կսպասեմ  համապատասխան կոնսուլտացիաներին: “Ժառանգությունը” պատրաստ է ԲՀԿ-ից լսել կոնսուլտացիաներ անելու առաջարկ, ինչպես եւ ցանկացած քաղաքական ուժից, մենք բաց ենք եղել , ուստի եթե ԲՀԿ-ն  նման առաջարկով հանդես կգա, մենք պատրաստ ենք հանդիպել իրենց հետ: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, այդ հարցին կարծում եմ իրենք ավելի ճիշտ կպատասխանեն”:

Անդրադառնալով “Henaran.am” հարցին, թե պատրաստ է արդյոք “Ժառանգությունը” հրաժարվել սեփական թեկնածուից հանուն գաղափարի, ինչի մասին հայտարարում է ՀՅԴ-ն` նշելով, որ ՀՀ առջեւ ծառացած խնդիրների լուծման իր առաջարկած քայլերի շուրջ համախմբման դեպքում ՀՅԴ-ն պատրաստ է հրաժարվել սեփական թեկնածուից, քանի որ անձերի խնդիր չի դնում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.”Ես այս պահին չեմ կարող ավելին ասել, քան ասել է պարոն Հովհաննիսյանը: Ինքը ասաց հետեւյալը, որ եթե համագումարի ընթացքում այլ  իրավիճակ ստեղծվի, հնարավոր է այդ հարցը քննարկվի, այս պահի դրությամբ մեր առջեւ այդ հարցը դրված չէ: “Ժառանգությունը” իր թեկնածուն ունի, իսկ համագումարի ընթացքում ինչպիսի իրավիճակ կստեղծվի եւ մեր թեկնածուն ինչպիսի որոշում կկայացնի, դա կերեւա քաղաքական զարգացումներից”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ