02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Շարունակեք փնթփնթալ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով ՛՛Շանթ՛՛ ՀԸ-ի նախաձեռնությանը՝ Գյումրիի երեխաների համար ՛՛Թումո՛՛ բացելու, գրում է . “Երեկ ես հերթական անգաճ շատ կարեւոր բան զգացի’ ինչպիսի արդյունքների կարելի է հասնել մի նպատակի շուրջ անկեղծորեն եւ անշահախնդ­րորեն համախմբվելով’ մոոանալով այդ պահին բո­լոր մնացած խնդիրները: Երեւի ամենաշատը Հա­յաստանում պակասում է կյանքի նկատմամբ դրա­կան [պոզիտիվ] մոտեցումը: Դա կապ […]

Ս. Սարգսյանը կխուզի Ծառուկյանի ունեցվածքը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է. “Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը “Ժողովուրդ” օրաթերթի միջոցով ոչ իշխանական եռյակին կոչ արեց որևէ հանրահավաք չանել ու “գնալ իրենց տները”: Պատգամավորը վստահ է, որ խորհրդարանական 3 ուժերը որևէ բան չեն կարող անել, քանի որ նրանք իշխանությունների հետ նույն “կաթսայում” են գտնվում: Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ մինչև այսօր ԲՀԿ-ն չի […]

Փոփոխություն է սպասվում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել եւ չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի: “Թեեւ  խոսվում է, որ Արմեն Գեւորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության […]

Նախարարի այցից հետո “Նաիրիտ”-ում կրճատումներ են սկսվել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝  Նաիրիտ գործարան” ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է  լայն թափով կրճատումներ անել։ “Ի դեպ, նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իր այցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը։ Երեկ կրճատումների մասով տեղեկությունը […]

Բիշարյանի եղբորորդին ցանկանում է գյուղապետ դառնալ. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբորորդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: “Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ: Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցեց Արսեն Եղոյանի հետ, եւ պարզեց, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել: “Ժողովուրդ”-ի հարցին, թե ՕԵԿ-ական […]

Արթիկի ՔԿՀ պետն այցելել է Էպոսագետին. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանն օրեր առաջ այցելել է բանտախցում գտնվող Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին և փորձել հետաքրքրվել, թե նա ինչ խնդիրներ ունի: “Մեզ հասած տեղեկություններով` էպոսագետն ասել է, թե բանտում ամեն ինչ կարգին է, և ինքը որևէ խնդիր չունի: Զրույցի ընթացքում Վարդան Սեդրակյանը ՔԿՀ պետ […]

Ի՞նչ նպատակով են հանդիպել Քոչարյանին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին կանխատեսումները հանգիստ չեն տալիս որոշ շրջանակների: “Բոլորն ուշիուշով հետևում են Քոչարյանի քայլերին ու ելույթներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնք քաղաքական հայացքներով գտնվում են Քոչարյանի քաղաքական նպատակներին մերձ տարածքում: Ըստ մեր տեղեկությունների, հանդիպմանը […]

Գովազդին խաբվելով` 1 տարեկան երեխայի հետ մեկնել են Անթալիա ու … Առավոտ

“Առավոտը” գրում է. “Սեպտեմբեր ամսին գնեցինք ուղեգիր դեպի Անթալիա՝ “Dolce Travel” տուրագենտից: Ինտերնետով, հավանաբար, հանդի­պած կլինեք նրանց կողմից մեկ ամիս շա­րունակ իրականացվող գովազդին` “Անթալիա, 300 դոլարին համարժեք դրամ, 7 օր, hotel + aviatoms + transfer + all   inclusive, թռիչքը` Թբիլիսիից, շտապեք, ակցիա, տե­ղերը խիստ սահմանափակ են”: Թռիչքը երկու օրից էր, մտածեցինք` տուր-փաթեթը շուտ գնենք, որ […]

23-ամյա Հեղինեն սպանել է ընկերուհու ամուսնուն . Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Հեղինե Գալստյանի գործի դատական քննությունը: 23-ամյա Հեղինեն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: “Նախաքննական մարմինը նրան մեղադրել էր նաև սուտ մատնություն կատարելու համար՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, բայց դատարանը այդ հոդվածով […]

Հայաստանին ճոճում են օդում. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Մինսկում կայանալիք ԵՏՄ-ի գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, որում, սակայն, ոչ մի խոսք չկա օրակարգում Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: “Ըստ որում՝ օրակարգային այլ հարցերի մասին հաղորդագրությունում նշվում է: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Հայաստանի անդամակցության հարցը օրակարգից հանվա՞ծ է, թե՞ պարզապես ներկայացված օրակարգն ամբողջական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի