04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Բիշարյանի եղբորորդին ցանկանում է գյուղապետ դառնալ. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբորորդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: “Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ: Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցեց Արսեն Եղոյանի հետ, եւ պարզեց, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել: “Ժողովուրդ”-ի հարցին, թե ՕԵԿ-ական […]

Արթիկի ՔԿՀ պետն այցելել է Էպոսագետին. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանն օրեր առաջ այցելել է բանտախցում գտնվող Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին և փորձել հետաքրքրվել, թե նա ինչ խնդիրներ ունի: “Մեզ հասած տեղեկություններով` էպոսագետն ասել է, թե բանտում ամեն ինչ կարգին է, և ինքը որևէ խնդիր չունի: Զրույցի ընթացքում Վարդան Սեդրակյանը ՔԿՀ պետ […]

Ի՞նչ նպատակով են հանդիպել Քոչարյանին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին կանխատեսումները հանգիստ չեն տալիս որոշ շրջանակների: “Բոլորն ուշիուշով հետևում են Քոչարյանի քայլերին ու ելույթներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնք քաղաքական հայացքներով գտնվում են Քոչարյանի քաղաքական նպատակներին մերձ տարածքում: Ըստ մեր տեղեկությունների, հանդիպմանը […]

Գովազդին խաբվելով` 1 տարեկան երեխայի հետ մեկնել են Անթալիա ու … Առավոտ

“Առավոտը” գրում է. “Սեպտեմբեր ամսին գնեցինք ուղեգիր դեպի Անթալիա՝ “Dolce Travel” տուրագենտից: Ինտերնետով, հավանաբար, հանդի­պած կլինեք նրանց կողմից մեկ ամիս շա­րունակ իրականացվող գովազդին` “Անթալիա, 300 դոլարին համարժեք դրամ, 7 օր, hotel + aviatoms + transfer + all   inclusive, թռիչքը` Թբիլիսիից, շտապեք, ակցիա, տե­ղերը խիստ սահմանափակ են”: Թռիչքը երկու օրից էր, մտածեցինք` տուր-փաթեթը շուտ գնենք, որ […]

23-ամյա Հեղինեն սպանել է ընկերուհու ամուսնուն . Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Հեղինե Գալստյանի գործի դատական քննությունը: 23-ամյա Հեղինեն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: “Նախաքննական մարմինը նրան մեղադրել էր նաև սուտ մատնություն կատարելու համար՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, բայց դատարանը այդ հոդվածով […]

Հայաստանին ճոճում են օդում. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Մինսկում կայանալիք ԵՏՄ-ի գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, որում, սակայն, ոչ մի խոսք չկա օրակարգում Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: “Ըստ որում՝ օրակարգային այլ հարցերի մասին հաղորդագրությունում նշվում է: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Հայաստանի անդամակցության հարցը օրակարգից հանվա՞ծ է, թե՞ պարզապես ներկայացված օրակարգն ամբողջական […]

Քաղաքապետը որոշել է՝ “շառից, փորձանքից հեռու”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ եւ աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն: “Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է: Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը: Ամեն […]

Կամ ես եմ քեզ ոչնչացնելու, կամ դու ինձ. Առավոտ

  Ներկայացնում ենք ՛՛Առավոտի՛՛ խմբագրականից հատվածներ. ՛՛Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակու­թյուն չմտավ: ԵրեկՎանաձորում ԲՀԿ խմբակցու­թյան քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտա­րարել է, որ Եոյակն ունի միասնական օրակարգ, եւ այդ օրակարգը իշխանափոխությունն է: ՛՛Այս իշխանությունը պետբ է հեռանա՛՛,- ասել է ԲՀԿ- ական պատգամավորը: Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, եւ […]

Ինչ արժեք ունի. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է. “ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժեք ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանը` շնորհված Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի կողմից, որը հասարակական կազմակերպություն է: “Ես չգիտեմ: Ես պատասխանատու եմ միայն իմ ղեկավարած հիմնարկի, պետական կառույցի ԲՈՀ-ի համար: Ես չգի­տեմ դա ինչ կառույց Է: […]

Կդառնա ֆորմալ. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնությաին 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, մեկնաբանելով օրերս հրապարակված ԵՏՄ-ին Հայաստանի ան­դամակցության պայմանագրի տեքստը, որից հստակ երեում Է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսային սահման է գործելու, ասել է. “Ըստ ԵՄ Ասոցացման համաձայնագրի` ասոցիացումը տարածվում Էր միայն՛ Հայաստանի միջազգայնորեն ճանաչ­ված սահմանների վրա: Սա` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի