17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ արեցին. Իրավունք

՛՛Իրավունք՛՛ թերթը գրում է.

՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից ՛՛Իրավունքը՛՛ հետաքրքրվեց, թե եռյակին՝ ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, ՛՛Ժառանգությանը՛՛, հաջողվե՞ց թեժ աշուն ապահովել:

՛՛Իշխանության սցենարով՝ այո, ՛՛եռյակը՛՛ կարողացավ թեժ աշուն ապհովել, բայց երկրի, պետականության համար դրական՝ ոչինչ՛՛, – կարծում է կուսակցության ղեկավարը: Պետրոս Մակեյանը վստահ է՝ ՛՛եռյակն՛՛ այս տարի գոլորշի բաց թողնելու սկզբունքով է աշխատել:

-Իսկ արդյո՞ք գոլորշի բաց թողնելու սկզբունքով՛ ՛եռյակը՛՛կգործի նաեւ 2015-ին:

Քանի դեռ ՛՛եռյակին՛՛ կարողանալու է օգտագործել իշխանությունը, այո: Բայց եթե իրենք քաղաքական միավոր են, որեւէ խնդիր չունեն՝ իշխանությունը վերացնելու:

Ըստ  Ձեզ՝՛՛եռյակը՛՛քաղաքական մեկ միասնական միավո՞ր է:

Դա այլ խնդիր է, սուտ կլինի, եթե ասենք, որ նրանց լիդերներն ու ակտիվ մասսան ընկալում է, իրենք ո՞ւր են մտել, ի՞նչ խնդիր են լուծում: Իրենք մեծ հաշվով չեն էլ ցանկանում իշխանություն վերցնել ու կրել պատասխանատվություն: Ես հասկանում եմ, որ 2008-ից սկսած՝ իրենք չեն ցանկանում իշխանություն վերցնել: Մենք էլ կուրորեն հետեւում էինք ու մտածում, որ արվում են քաղաքական քայլեր, ու վստահում էինք: ՛՛Եռյակն՛՛ իրեն ավելի լավ է զգում այս կարգավիճակում: ՛՛Եռյակի՛՛ սկսած շարժումը կավարտվի այն ժամանակ, երբ վարչախումբը ցանկանա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ