10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հանրապետության հրապարակի հաճույքները թանկ են. Առավոտ

Հանրապետության հրապարակում մանուկների համար ատրակցիոններ են տեղադրվել, որոնցից օգտվելն արժե 200 դրամ ` երկու րոպե ճոճվելու համար: Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը: Բայց ծնողներն արդեն 2-րդ անգամից հետո պատճառ են փնտրում զավակներին հեռու տանելու համար: Երեխային չի հետաքրքրում ոչինչ, նա ուզում է բոլորից էլ օգտվել: Ատրակցիոնների աշխատակիցներից մեկի խոսքով` դրանք անհատի սեփականություն են: Շարունակությունը թերթի այսօրվա […]

Մոր տարիքի կոնջ հետ սիրավեպն ավարտվել է սպանությամբ. Ժամանակ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: 23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչեւ 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան […]

Քննչականը թանկ հաճույք է. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեի գոյությունը բավական “թանկ” է նստում ՀՀ քաղաքացիների վրա: Քննչական կոմիտեի համար համակարգիչներ, տպիչներ, փաստաթղթերի ոչնչացման սարքեր եւ համակարգչային այլ պարագաներ ձեռք բերելու նպատակով ՀՀ պետական բյուջեից վերջերս ծախսվել է ավելի քան 73 մլն դրամ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ապառի՞կ չկա. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ բանկերը դադարեցրել են ապառիկների ձեւակերպումները: Մասնավորապես “Ինեկո” եւ “Անելիք” բանկերից հայտնեցին, որ այս պահին ապառիկները կասեցված են: Մինչդեռ կենցաղային տեխնիկայի խանութները թերթի հետ զրույցում հակառակը պնդեցին՝ նույնիսկ նշելով համագործակցող բանկերի անունները:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ԱԱԾ-ն բերման է ենթարկել դատավորին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում:  Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող “Զոսեկար” ՍՊԸ-ի անունը, […]

“Երբ բութ առարկան օգտագործվում է “` ՀՅԴ-ն մտնում է մարտի. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ Աժ երիտԲՀԿական պատգամավոր Վահան Բաբայանը երեկ ՖԲ իր էջում բավական կոպիտ արտահայտություններ է թույլ տվել ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հասցեին, որը տարածվել էր նաև պռոԲՀԿական կայքերով: “Բանն այն է, որ Մինասյանը նախօրեին հայտարարել էր, թե երկրում փոփոխությունները մեկ անձով պայմանավորելու ԲՀԿփ մոտեցումը բոլշևիկյան կլասիկ մոտեցում է և ահա Բաբայանը գրել […]

Անչափահաս աղջկան մոր գրկից “փախցնելուց”` քաշքշելով կոտրել են նրա քիթը. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է. “Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդգար Մ.-ի ու նրա երեք բարեկամների գործի դատական քննությունը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: Գեղարքունիքի մարզի 28-ամյա բնակիչ, զինծառայող, կոչումով շարքային Էդգարը, ըստ դատական ակտի, հորեղբոր հարսի՝ Մաշայի (անունը փոխված է) ծննդյան օրվա խնջույքի ժամանակ տեսել է նրա քեռու աղջկան՝ նույն […]

13 միլիոն դրամանոց Toyota` Կոտայքի մարզպետի համար. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ վերջերս Կոտայքի մարզպետարանը հրապարակել է “Նաիրիշին” ԲԲԸ-ի հետ դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագիրը, ըստ որի՝ մարզպետարանը 13 միլիոն դրամով նշված ընկերությունից մարզպետ Արամ Հարությունյանի համար ծառայողական ավտոմեքենա է գնել՝ 2014 թվականի արտադրության, մինչև 1000 կիլոմետր վազքով Toyota Camry: “Նշենք, որ «Նաիրիշին» ԲԲԸ-ն ուղիղ կապ ունի մարզպետի անձի հետ”,– գրում է թերթը:  Մանրամասները՝ […]

Քրեական հեղինակություն Թեւոսիկի ազատ արձակվելը լուրջ “ռազբորկաների” պատճառ կարող է դառնալ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ազատության մեջ հայտնվելը առաջիկայում լուրջ “ռազբորկաների” պատճառ կարող է հանդիսանալ: “Բանն այն է, որ վերջերս ազատության մեջ հայտնվեց նաև Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Ասատրյանը: «Ժամանակը» տեղեկացրել է, որ Թևոսիկը դեռ անազատության մեջ եղած ժամանակ է փորձել պարզել, թե ինչ առնչություն ունի Տիգրանը […]

Աշտարակում գները չափազանց թանկ են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է. “Պարզվում է՝ վարչապետի “կախարդական փայտիկի” զորությունը միայն մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետների վրա է տարածվել: Մարզերը դրանից դուրս են մնացել՝ մեծ մասամբ ոչ մի գների իջեցում էլ տեղի չի ունեցել: Հանրապետության տարբեր մարզերի քաղաքներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց մոտ գները բարձրացել են ու այլևս չեն իջել: Երեկ էլ Աշտարակից եղավ հերթական ահազանգը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի