“Երբ բութ առարկան օգտագործվում է “` ՀՅԴ-ն մտնում է մարտի. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակը” գրում է, որ Աժ երիտԲՀԿական պատգամավոր Վահան Բաբայանը երեկ ՖԲ իր էջում բավական կոպիտ արտահայտություններ է թույլ տվել ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հասցեին, որը տարածվել էր նաև պռոԲՀԿական կայքերով:
“Բանն այն է, որ Մինասյանը նախօրեին հայտարարել էր, թե երկրում փոփոխությունները մեկ անձով պայմանավորելու ԲՀԿփ մոտեցումը բոլշևիկյան կլասիկ մոտեցում է և ահա Բաբայանը գրել էր. “Խավարի մեջ խարխափող դաշնակցական ընկեր Արծվիկը այսօր պաշտոնապես հայտ ներկայացրեց դառնալ “ԴՀՈԼ”… Այս առիթով իրոք պետք է շնորհավորել օր ու գիշեր դոլար-դրամի կայունացման համար աշխատող իմ գործընկերոջը: Կարծում եմ հարյուրից ավել տարի պատմություն ունեցող ավանդական կուսակցության ներկայացացչին վայել չէ խոսել ԲՀԿ առաջնորդի և իր թիմի կատարած աշխատանքների մասին այդպիսի մաղձով և ժողովրդական լեզվով ասած՝ “աբիժնիկությամբ”:…”:
Ի պատասխան սույն գրառմանը երեկ Արծվիկ Մինասյանը հակադարձեց. “Նախ, կարծում եմ, որ վաղուց ղավալ (դամփ – հեղ.) դարձածը չպետք է իրեն թույլ տար խոսել երաժշտական գործիքների մասին: Երկրորդ, բազմակի օգտագործված սույն իրի պահվածքը ցույց է տալիս, որ նման տեսակը սպառնալիք է ազատ մտածող մարդկության համար և երրորդ, երբ բութ առարկան օգտագործվում է քաղաքականության մեջ, հեղինակազրկում է ոչ միայն այն քաղաքական ուժին, որին ներկայացնում է, այլ նաև այն ինստիտուտը, որտեղ ներկայացված է, տվյալ դեպքում Ազգային ժողովը””,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։