13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԱԾ-ն բերման է ենթարկել դատավորին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում: 

Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող “Զոսեկար” ՍՊԸ-ի անունը, որը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել:

Լոռու մարզի թերթի աղբյուրները հայտնում են. որ խոսքը հազարավոր դոլարների ինչ-որ մախինացիաների մասին է: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ