10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը չեն հրավիրվել.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.  Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հավաք, որին կանչվել են ոչ բոլոր անդամները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը չեն հրավիրվել: Բնականաբար, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, Գյումրու դեպքերին առնչվող հարցերը և Գագիկ Ծառուկյանի հունվարի 20-ի խորհրդաժողովի ՛՛նրբությունները՛՛:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Պերմյակովին փնտրելիս ոստիկանները այլ հանցագործություններ են բացահայտել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛  թերթը գրում է. ՛՛Ժողովուրդի՛՛ տեղեկություններով՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության կատարողին փնտրելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցները բազմաթիվ այլ հանցագործություններ են բացահայտել։  Մասնավորապես, մեր տեղեկություններով, երբ հանցագործին փնտրելու նպատակով ոստիկաններն ուսումնասիրել են տարածքի բնակարաններն ու շինությունները, մի քանի գողություններ են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնները։ Տեղեկություններ կան նաեւ, որ այդ շրջայցերի ժամանակ ոստիկանները նույնիսկ հետախուզվողների են հայտնաբերել, որոնք մեղադրվում […]

Կարելի է սպասել նոր հուզումների և ոչ միայն Գյումրիում. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.  Ժամանակն է, որ Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարները, իշխանություններն ընդհանրապես հասկանան, որ Գյումրիում տեղի ունեցածի և հետագա ընթացակարգերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն կոնկրետ հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ առանց կռուտիտների և շուստրիությունների:  Հարց 1. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորելու, […]

Երևանի քաղաքապետարանի ի՞նչին է պետք այդքան բենզին գնելը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Երևանի քաղաքապետարանն անցած տարվա վերջին բենզինի և դիզվառելիքի հսկա պաշարներ է գնել: ՛՛Ժողովրդին՛՛-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը ՛՛Ֆլեշ՛՛ ՍՊԸ-ից գնել է ՛՛Պրեմիում՛՛տեսակի 621 հազար 276 լիտր բենզին, որի համար վճարել է 292 մլն դրամ: Իսկ, ահա, ՛՛ՍԻ ՓԻ ԷՍ օիլ՛՛ ընկերությունից գնել է ոչ միայն «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք: […]

Ինքնասպան եղած 22-ամյա Լիանան հղի է եղել. մանրամասներ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛2014թ. դեկտեմբերի 18-ին Արաբկիր վարչական շրջանի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպան եղած 22-ամյա Լիանայի ինքնասպանության գործով մեղադրյալ կա։ Մեր տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ աղջիկը 4 ամսական հղի է եղել։ ՛՛Ժողովուրդ՛՛-ը գրել էր, որ Լիանան ինքնասպան էր եղել իր ծննդյան օրը, ամուսնացած չէր և ապրում էր հոր, տատիկի և […]

Ազգային ժողովը խախտել է Սահմանադրությունը. Ժողովուրդ

Այս տարվա առանձնահատկություններից մեկն էլ, թերևս, այն է, որ ՀՀ վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված, չունի տարեկան գործունեության ծրագիր, քանի որ ՀՀ Աժ-ն անցած աշնանային նստաշրջանի ընթացքում այդ փաստաթուղթն այդպես էլ չհասցրեց հաստատել: ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատումէ ՀՀ Աժ-ն: Նույն ձևակերպումը տեղ է գտել նաև ՛՛Վերահսկիչ պալատի մասին՛՛ […]

Ռուսական կողմն ստիպված կլինի հանձնել նրան. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ ռուս հանցագործին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում: Երեկ նա հայտարարեց, որ հանցագործը դատվելու է Հայաստանի տարածքում: Դիրքորոշման փոփոխությունը նրա մոտ ի հայտ եկավ Բաղրամյան 26 կատարած այցից հետո: Նախագահականի մոտ նա հայտարարեց, որ այսօր, առավոտյան ժամը 10-ին մեկնելու է Գյումրի, ռազմաբազա: Մենք […]

Դոլարը կրկին կբարձրանա. Հրապարակ

՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով՝ դոլարի կուրսն այս մի քանի օրը ոչ կտրուկ, սակայն կրկին կբարձրանա: Քանզի բանկերն այդպես էլ չկատարեցին ԿԲ հրահանգը` չստեղծել դոլարային դեֆիցիտ: Բանն այն է, որ բանկիրները չեն վստահում ԿԲ-ին, զգուշավորություն են դրսևորում՝ մտածելով, որ ԿԲ-ն չի կատարի իր խոստումը և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով արտարժույթ չի տրամադրի իրենց: ԿԲ-ի մյուս հորդորը` դրամային վարկեր […]

Դաշնակները գաղտնի հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ. Չորրորդ իշխանություն

Մինչ ՀՅԴ-ականները շարունակում են հրապարակային հայտարարել, թե Սերժ Սարգսյանի հետ իրենք չեն բանակցում ՍԴ բարեփոխումների շուրջ, դաշնակցական առանձին գործիչներ թաքուն հանդիպումներ են անցկացնում նախագահականում: Նախօրեին ուշ երեկոյան նախագահական նստավայր է մուտք գործել ՀՅԴ վերնախավի ներկայացուցիչներից Կիրո Մանոյանը: Ում հետ է նա հանդիպել եւ հարցերի ինչ շրջանակներ է քննարկվել՝ դժվար է ասել: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա […]

՛՛Ձևի համար՛՛ երկու-երեք տարի կնստի ու ազատ կարձակվի. Առավոտ

Ներկայացնում ենք ՛՛Առավոտի՛՛ խմբագրականից մի հատված. ՛՛Չեմ կասկածում նաև, որ Պերմյակովը կտարվի Ռուսաստան, այնտեղ ՛՛ձևի համար՛՛ երկու-երեք տարի կնստի ու ազատ կարձակվի: Բայց ես միշտ գերադասում եմ խոսել թչ թե ուրիշների, այլ մեր թերությունների մասին: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչն է սխալ ՛՛մեր մասով՛՛: Նախ՝ կարծում եմ, որ պետական մակարդակով պետք էր սուգ հայտարարել: Հասկանալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի