19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարելի է սպասել նոր հուզումների և ոչ միայն Գյումրիում. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.

 Ժամանակն է, որ Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարները, իշխանություններն ընդհանրապես հասկանան, որ Գյումրիում տեղի ունեցածի և հետագա ընթացակարգերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն կոնկրետ հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ առանց կռուտիտների և շուստրիությունների:

 Հարց 1. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորելու, նրան մեղադրանք առաջադրելու և Հայաստանի օրենքներով դատելու ուղղությամբ:

 Հարց 2. Ինչո՞ւ Հայաստանի ոստիկանները 12 ժամ չեն կարողացել հայտնաբերել և ձերբակալել Պերմյակովին: 12 ժամի հաշվարկը, ընդ որում, սկսվում է այն պահից, երբ ՀՀ ոստիկաններն իմացել են, որ սպանության կասկածյալը հենց Պերմյակովն է, ունեցել են նրա լուսանկարն ու տվյալները:

 Հարց 3. Ինչո՞ւ զորամասից Պերմյակովի փախուստի և ապա Գյումրիում թրև գալու, ապա Ավետիսյանների տանը հնչած կրակոցների մասին ահազանգ չի եղել ոստիկանությանը:

 Հարց 4. Ի՞նչ իրավունքով են ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները ավտոմատներով զինված շրջում Գյումրի քաղաքում:

 Հարցերը կարելի է անվերջ շարունակել, բայց դա իմաստ չունի, քանի դեռ վերը նշվածների պատասխանները չեն ստացվել:

Իսկ քանի դեռ չեն ստացվել, կարելի է սպասել նոր հուզումների և ոչ միայն Գյումրիում:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ