02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞ւմ զավակներն են դատավոր նշանակվում.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛Հայաստանում դատավորների, դատախազների, նախարարների որդիները ավանդաբար դատավոր են դառնում։ ՛՛Ժողովուրդը՛՛ տեղեկացավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ Հեկտոր Սարդարյանի որդին եւս հավակնում է դատավոր նշանակվել։ Խոսքը փաստաբան Արսեն Սարդարյանի մասին է, որն ընդգրկված է ապագա դատավորների ցուցակում։ Մնում է սպասել, թե երբ կլինի դատավորի թափուր պաշտոն, որպեսզի նրան ՀՀ նախագահը […]

Եթե ինչ-որ մեկը ՛՛երկաթգծի՛՛ դեմ վատ բան անի, խնդիր կունենա Արտաշես Գեղամյանի հետ. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Ռուսական կողմնորոշման մեր քաղաքական գործիչներն աշխատում են լավ հարաբերություններ պահպանել Հայաստանում ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ոմանք նույնիսկ հաճոյանում են նրանց, հավերժական եղբայրության խոստումներ տալով: Այդ գործում հատկապես հմուտ է ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանը ՛՛Հարավ-կովկասյան երկաթուղու՛՛ղեկավար Վիկտոր Ռեբեցին: Ամանորից առաջ այս հիմնարկությունը Զեյթունի հանրակացարանների մոտ գտնվող ռեստորանային համալիրում 600 հոգանոց խնջույք է […]

Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը չեն հրավիրվել.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.  Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հավաք, որին կանչվել են ոչ բոլոր անդամները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը չեն հրավիրվել: Բնականաբար, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, Գյումրու դեպքերին առնչվող հարցերը և Գագիկ Ծառուկյանի հունվարի 20-ի խորհրդաժողովի ՛՛նրբությունները՛՛:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Պերմյակովին փնտրելիս ոստիկանները այլ հանցագործություններ են բացահայտել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛  թերթը գրում է. ՛՛Ժողովուրդի՛՛ տեղեկություններով՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության կատարողին փնտրելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցները բազմաթիվ այլ հանցագործություններ են բացահայտել։  Մասնավորապես, մեր տեղեկություններով, երբ հանցագործին փնտրելու նպատակով ոստիկաններն ուսումնասիրել են տարածքի բնակարաններն ու շինությունները, մի քանի գողություններ են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնները։ Տեղեկություններ կան նաեւ, որ այդ շրջայցերի ժամանակ ոստիկանները նույնիսկ հետախուզվողների են հայտնաբերել, որոնք մեղադրվում […]

Կարելի է սպասել նոր հուզումների և ոչ միայն Գյումրիում. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.  Ժամանակն է, որ Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարները, իշխանություններն ընդհանրապես հասկանան, որ Գյումրիում տեղի ունեցածի և հետագա ընթացակարգերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն կոնկրետ հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ առանց կռուտիտների և շուստրիությունների:  Հարց 1. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորելու, […]

Երևանի քաղաքապետարանի ի՞նչին է պետք այդքան բենզին գնելը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Երևանի քաղաքապետարանն անցած տարվա վերջին բենզինի և դիզվառելիքի հսկա պաշարներ է գնել: ՛՛Ժողովրդին՛՛-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը ՛՛Ֆլեշ՛՛ ՍՊԸ-ից գնել է ՛՛Պրեմիում՛՛տեսակի 621 հազար 276 լիտր բենզին, որի համար վճարել է 292 մլն դրամ: Իսկ, ահա, ՛՛ՍԻ ՓԻ ԷՍ օիլ՛՛ ընկերությունից գնել է ոչ միայն «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք: […]

Ինքնասպան եղած 22-ամյա Լիանան հղի է եղել. մանրամասներ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛2014թ. դեկտեմբերի 18-ին Արաբկիր վարչական շրջանի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպան եղած 22-ամյա Լիանայի ինքնասպանության գործով մեղադրյալ կա։ Մեր տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ աղջիկը 4 ամսական հղի է եղել։ ՛՛Ժողովուրդ՛՛-ը գրել էր, որ Լիանան ինքնասպան էր եղել իր ծննդյան օրը, ամուսնացած չէր և ապրում էր հոր, տատիկի և […]

Ազգային ժողովը խախտել է Սահմանադրությունը. Ժողովուրդ

Այս տարվա առանձնահատկություններից մեկն էլ, թերևս, այն է, որ ՀՀ վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված, չունի տարեկան գործունեության ծրագիր, քանի որ ՀՀ Աժ-ն անցած աշնանային նստաշրջանի ընթացքում այդ փաստաթուղթն այդպես էլ չհասցրեց հաստատել: ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատումէ ՀՀ Աժ-ն: Նույն ձևակերպումը տեղ է գտել նաև ՛՛Վերահսկիչ պալատի մասին՛՛ […]

Ռուսական կողմն ստիպված կլինի հանձնել նրան. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ ռուս հանցագործին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում: Երեկ նա հայտարարեց, որ հանցագործը դատվելու է Հայաստանի տարածքում: Դիրքորոշման փոփոխությունը նրա մոտ ի հայտ եկավ Բաղրամյան 26 կատարած այցից հետո: Նախագահականի մոտ նա հայտարարեց, որ այսօր, առավոտյան ժամը 10-ին մեկնելու է Գյումրի, ռազմաբազա: Մենք […]

Դոլարը կրկին կբարձրանա. Հրապարակ

՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով՝ դոլարի կուրսն այս մի քանի օրը ոչ կտրուկ, սակայն կրկին կբարձրանա: Քանզի բանկերն այդպես էլ չկատարեցին ԿԲ հրահանգը` չստեղծել դոլարային դեֆիցիտ: Բանն այն է, որ բանկիրները չեն վստահում ԿԲ-ին, զգուշավորություն են դրսևորում՝ մտածելով, որ ԿԲ-ն չի կատարի իր խոստումը և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով արտարժույթ չի տրամադրի իրենց: ԿԲ-ի մյուս հորդորը` դրամային վարկեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի