20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինը մեկ անգա՞մ էլ էր ցավակցել. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛ ՛՛Հունվարի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի ունեցած հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունը մի հետաքրքիր դրվագ է պարունակում. ՛՛Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ռուսաստանի Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին՛՛,- ասվում է այդ հաղորդագրության մեջ:

 Եվս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդի՞ն:

Կարծում ենք, այս ձևակերպումը անակնկալ է հայաստանցիների համար, որովհետև դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հունվարի 18-ից առաջ էլ է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցություն հայտնել: Նման տեղեկատվություն, սակայն, հայ հանրությունը չունի: Մենք ՛՛քրքրեցինք՛՛ ողջ համացանցը և ոչ ռուսական, ոչ հայկական աղբյուրներում ոչինչ չգտանք այդ ցավակցության կապակցությամբ: Ի՞նչ է, ուրեմն, այդ ձևակերպումը նշանակում: Վարկածները մի քանիսը կարող են լինել, առաջին տարբերակը վրիպակն է նախագահականի լրատվական ծառայության կողմից: Բայց այս վարկածը կարելի է բացառել, որովհետև նույն ձևակերպումը տեղ է գտել նաև Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում:

Հաջորդ տարբերակն այն է, որ նման ձևակերոյմամբ փորձ է արվել շտկել բացթողումը…՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ