01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Պրակտիկան ցույց է տալիս, որ Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ անկախ պատգամավոր, իրավաբան  ու նախկինում փաստաբան Էդմոն Մարուքյանը Գյումրիի ոճրագործության մեջ մեղադրվող ռուս սահմանապահի՝ Հայաստանում դատապարտվելու ու պատասխանառվության ենթարկվելու մասին իրենց հետ զրույցում ասել է. “Ծայրահեղ դեպքում, եթե մեզ հանձնման խնդիրը չլուծվի, և ռուսական կողմը չբավարարի մեր դատախազության պահանջը, ապա գոնե դատավարությունը կլինի ռուսական կայազորային դատարանում, և մեր հանրությունը, բոլոր շահագրգիռ […]

Արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների ներհոսքը նվազել է 12 տոկոսով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը /ստացված և ուղարկւլած գումարների դրական տարբերությունը/ նվազել է շուրջ 12 տոկոսով՝ 152 միլիոն 705 հազար դոլարով: “Կոնկրետ անցած տարվա նոյեմբերին Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 72 միլիոն 834 հազար դոլար, սա այն […]

Ամեն ինչ կվաճառեմ՝ պարտքերը մարելու համար. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ինչպես հայտնի է, “Արմավիա” ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր  նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների եւ բանկերի։ “”Ժողովուրդը”  “Արմավիայի” սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից փորձեց պարզել, թե ինչ միջոցներով է նա պատրաստվում մարել իրեն պատկանող ընկերության կուտակած պարտքերը։ “Պարտքերի մի մասը մարել եմ։ Երկու բնակարան եմ հանել վաճառքի, կվաճառվի, կմարեմ պարտքերը։ Ամեն ինչ […]

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ կմեկնի ողջ կազմով. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ հունվարի 26-30-ը մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: “”ՉԻ” լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով, այդ թվում՝ պատվիրակության փոխարինող անդամները: Միայն թե, նկատենք, որ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, փոխարենը եվրոպացիները պատրաստվում են լայն քննարկման առարկա դարձնել իսլամիստ ծայրահեղականների կողմից Փարիզում իրականացված ահաբեկչությունները։ Բացի […]

Պերմյակովին տեսած քաղաքացին մանրամասներ է պատմել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ ինչպես հայտնի է, հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել էր տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ: “Այդպես էլ եղավ. ռուս զինծառայողին տեսակցելու հնարավորություն ստացան Գյումրու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրու բնակիչ, քաղաքում ընթացող ակցիայի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանը: Ռազմաբազայի ղեկավարությունը նաև համաձայնություն էր տվել, որ […]

Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխ. դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին: “Երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Նշենք, որ հունվարի 12-ի սպանդի գործի քննությունը վարում […]

Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, 24 պարկուճ, 2 պահունակ, որոնցից մեկը ամբոոջությամբ լիցքավորված 30 փամփուշտով, իսկ մյուսում եղել է 2 փամփուշտ: “Սա այն դեպքում, երբ, ի սկզբանե պահունակները եղել են ամբողջությամբ լիցքավորված՝ 30-ական փամփուշտներով: Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները: Այստեղ մեծ գաղտնիք կա:  Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչև […]

Փորձել է ինքնասպանություն գործել նախարարի պատճառո՞վ.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենքում: Մի կին իր դստեր հետ գնացել և հանդիպում է խնդրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Սակայն կնոջն ասել են, թե նախարարը չի կարող ընդունել քանի որ հանդիպումների համար նախատեսված օր կա. պետք է գալ տոներից հետո:  Տիկինը […]

Սյունիքի մարզպետը հրահանգել է աշխատանքից ազատել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի մորը. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. ՛՛ՉԻ՛՛ տնղեկությունննրով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հրահանգել է աշխատանքից ազատել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի մորը Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արևիկ Սաֆարյանին: ՛՛ՉԻ՛՛աղբյուրների փոխանցմամբ՝ երբ դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանը ոչ մի կերպ չի կարողացել կամ չի ցանկացել ուսուցչուհուն հասկացնել, որ թողնի աշխատանքը, նրան մեսիջ է եկել […]

Ամուսինը Արուսին ծեծել է, ոսկեղենը գրավ դրել, վերջում էլ ՛՛դուրս շպրտել՛՛. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Ավետ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 24-ամյա Ավետը մեղադրվել է կնոջ նկատմամբ երկու դրվագով բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ դատական ակտի՝ Ավետն ու Արուսը (անունը փոխված է) ամուսնացել են 2013 թվականի նոյեմբերին: Որպես ամուսիններ ապրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի