20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշպանության նախարարությունը արգելել է գյուղապետերին. Հայկական ժամանակ

Նախորդ շաբաթ, “Հայկական ժամանակ”-ի  թղթակիցը մի նոր երևույթի հետ բախվեց, երբ սահմանամերձ գյուղերի գյուղապետերը հրաժարվում են պատմել, թե ինչ է տեղի ունենում իրենց գյուղերում, հետո պարզվում է, որ այդ սահմանափակումները մտցվել են Պաշտպանության նախարարության կողմից:

“Տեղ հասանք. ի՞նչ գործ ունի Պաշտպանության նախարարությունը մի հատ էլ որոշի, թե գյուղապետերը լրագրողների հետ խոսելու իրավունք ունե՞ն, թե ոչ: Գուցե սահմանամերձ շրջաններում ռազմական դրությո՞ւն է հայտարարվել, բայց այդ մասին հանրությանը տեղյակ չե՞ն պահում:
Բայց հայ հանրությունը իրավունք ունի լիարժեք տեղեկություններ ստանալու հայ–ադրբեջանական շփման գծում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին, հասկանալու, թե ո՞րն է հայկական կողմից զոհերի թվի ավելացման պատճառը, հասկանալու նաև, թե իրավիճակը հաղթահարելու ի՞նչ ծրագիր ունեն իշխանությունները:

Եվ այն, որ ադրբեջանցիները կիմանան, ամենևին էլ այս հարցերի պատասխանից խուսափելու պատճառ ու պատճառաբանություն չէ: Ադրբեջանցիները կարծես թե առանց այն էլ շատ բան գիտեն, գուցե ավելին, քան գիտի Հայաստանի ժողովուրդը: Եվ թերևս նրանց ունեցած ինֆորմացիան է նրանց լկտիանալու առիթ տալիս”,-գրում է թերթը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ