07 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Գյումրիում միջկլանային պայքար է. Հրապարակ

“Հրապարակ”-ի, Գյումրու աղբյուրները վստահեցնում են, որ Մարտուն Գրիգորյանի վերջին ակտիվացման ֆոնին հանրապետության երկրորդ քաղաքում կարող են նորից միջկլանային բախումներ սկսվել Գրիգորյանների եւ Ղուկասյանների միջեւ, որի առիթը, ամենայն հավանականությամբ, գոլդ համարվող թիվ 34 ընտրատարածքի մանդատն է լինելու: Գյումրեցիների ներկայացմամբ, Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի շանսերը մոտավորապես հավասար են:

Ղուկասյանի կողմնակիցները պնդում են, սակայն, որ երիտասարդ ԲՀԿ-ականի ռեյտինգը նոր է բարձրացել` Գյումրու վերջին դեպքերի ժամանակ ունեցած դերակատարման հետ կապված, ի տարբերություն Վարդան Ղուկասյանի, որի վարկանիշը միշտ էլ բարձր է, եւ որ Մարտունը փչացրեց իր բավական հաջող շոուն` վերջին պահին հավաքված ժողովրդին դիմելով “հարգելի ընտրողներ” եւ դրանով ցույց տալով, որ ինքն այդ ողբերգությանը վերաբերվում է որպես նախընտրական միջոցառման: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ