Մենաշնորհ Սամվել Ալեքսանյանին. 168 ժամ
Ըստ “168 ժամ”-ի, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կհաստատի մի որոշում՝ ՀՀ տարածք սպիտակ շաքարի ներմուծումը կանոնակարգելու մասին։ Սպիտակ շաքարը պատրաստի շաքարն է, իսկ որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Ինչի՞ մասին է այդ որոշումը։
Եթե հակիրճ ու շատ պարզ,ապա պատրաստի շաքարի ներմուծումն արգեելու մասին։ Դրանով սահմանվում է, որ սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով:
Այս դրույթը կարծես հատուկ Սամվել Ալեքսանյանի համար լինի։ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը ներմուծում է ոչ թե պատրաստի շաքար, այլ շաքարի հումք։ Այսինքն՝ Ս. Ալեքսանյանը այսուհետ եւս կշարունակի շաքարի հումք ներմուծել՝ առանց մաքսատուրքի։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: