01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը մեր ժողովրդին պետք է փրկի իր նախագահ դառնալու վտանգից. Հրապարակ

“Մուլտի գրանդ” նորակառույց հյուրանոցում այսօր տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որը չունի հստակ օրակարգ, սակայն նպատակը մեկն է` ձեւավորել ընդդիմադիր բեւեռ ու ԲՀԿ ղեկավարին հռչակել բեւեռի առաջնորդ: Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ-ը որեւէ առանցքային գործիչ այդ միջոցառմանը չի ուղարկելու, ամենայն հավանականությամբ` բացակա կլինի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, թեեւ, “Ժառանգությունը” ներկա կլինի խորհրդաժողովում:

Ծառուկյանի նախագահական եւ ընդդիմության լիդերության մասին հավանություններին քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանն արձագանքեց. “Ծառուկյանը քաղաքականությունից շատ հեռու մարդ է եւ բացարձակապես չի տիրապետում այն գիտելիքներին, առանց որոնց անհնար է պաշտպանել հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը:

Եթե Ծառուկյանն իսկապես մի մատնաչափ հայրենասիրություն ունի, մեր ժողովրդին պետք է փրկի իր նախագահ դառնալու վտանգից: Նորմալ երկրում եթե բիզնեսն ուզում է որոշակի ազդեցություն ունենալ իշխանության մեջ, նա իր թեկնածուն աշխատում է ընտրել առկա քաղաքական ուժերի գործիչներից: Իմ բարի խորհուրդն է` ծիծաղելի դրության մեջ չդնել ո´չ Հայաստանին եւ ո´չ էլ ինքն իրեն”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ