20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե ժողովուրդն իր արժանապատվության համար չպայքարեր, ՌԴ նախագահը չէր զանգելու Սերժ Սարգսյանին. Ժամանակ

”Մեր իշխանությունները ցանկացած ընտրություններից հետո անհամբեր սպասում են, որ ՌԴ իշխանություններն իրենց ընտրությունը շնորհավորեն, և դրանից հետո իրենք կարող են հանգիստ ղեկավարել ու ասել, թե մենք ընտրվել ենք: Իսկ իրականում իրենց պահվածքը խեղճի, թույլի պահվածք է: Խեղճին երբեք չեն օգնում, խեղճին արհամարհում են: Եվ այս պարագայում իրենք արհամարհվում են ոչ միայն դրսի կողմից, արհամարհվում են նաև իրենց ժողովրդի կողմից: Եթե ժողովուրդը տեսնում է, որ իր ղեկավարը չի կարողանում  իր շահերը պաշտպանել, ինքն արդեն քարը վերցրած է իր շահը պաշտպանում”,-”Ժամանակի” հետ զրույցում ասել է ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

՛՛Այդպիսի դրսևորման մեղավորը գործող իշխանություններն են: Իսկ Գյումրիի ժողովուրդն իր պահվածքով օգնեց այս իշխանություններին, որ նրանց բանի տեղ դնեն ու գոնե զանգով ցավակցեն: Եթե ժողովուրդն այդ օրը փողոց դուրս չգար, իր արժանապատվության համար չպայքարեր, ՌԴ նախագահը չէր զանգելու Սերժ Սարգսյանին, ոչ էլ ցավակցելու էր: Իսկ ռուսները ցանկանում են ցույց տալ, որ աշխարհի ցանկացած երկրում գերադասում են իրենց մարդասպանին, քան գործընկերային հարաբերությունները:

Առավել ևս՝ փոքր երկրների հետ: Այստեղ մեր արժանապատվության խնդիրն է: Այդ զինվորին պիտի տան մեր դատարանին, մենք պիտի դատենք: Հակառակ դեպքում իրենք շատ-շատ են կորցնելու, անվերադարձ են կորցնելու: Եթե մտածում են իրենց աշխարհաքաղաքական շահերի մասին, պարտավոր են այդ խնդիրը լուծել: Մենք դատական համակարգ ենք ունեցել շատ վաղուց, քան իրենք որպես պետություն կային: Այս ռուսական կայսրությունը` Պուտինի ղեկավարությամբ, արհամարհում է բոլորին: Եվ իր այդ պահվածքով իմ նման մտածողների քանակն ավելացնում է՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ