Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը. Առավոտ
Ներկայացնում ենք ՛՛Առավոտի՛՛ խմբագրականից մի հատված.
՛՛Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Թվում է, թե հարցը տարօրինակ է հնչում: Ոչ ոք չի ցանկանում հայտնվել զոհի կարգավիճակում, բայց ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը’ այդ դիրբը որոշ առավելություններ է տալիս: ՛՛Խումբը, որը ճանաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճիրը, այնքան անվիճելի են իրավունքներն այսօր’ միայն ՛՛նեղություն կրած՛՛ խմբի անդամ լինելու միջոցով՛՛- գրում է նա:
Ինձ թվում է՝ հոգեբանական այդ մեխանիզմը գործում է նաեւ անհատական մակարդակով: Ոչ մի մարդու կյանք միայն հաճույքներից կամ վայելքներից կազմված չէ: Սակայն մարդկության մի մասն իր կյանքն ապրում է զոհի գիտակցությամբ’ իր գործողությունները, զգացմունքները, մտքերը կառուցում է’ ելնելով այն ՛՛կանխավարկածից՛՛, որ կյանքն իրեն անընդհատ նեղացնում է, հետեւաբար նա ոչ միայն արժանի է խղճահարության, այլև բոլոր հարցերում ճիշտ է և արդարացի՝ զուտ այն պատճառով, որ զոհ է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: