Երևանի քաղաքապետարանի ի՞նչին է պետք այդքան բենզին գնելը. Ժողովուրդ
՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.
Երևանի քաղաքապետարանն անցած տարվա վերջին բենզինի և դիզվառելիքի հսկա պաշարներ է գնել: ՛՛Ժողովրդին՛՛-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը ՛՛Ֆլեշ՛՛ ՍՊԸ-ից գնել է ՛՛Պրեմիում՛՛տեսակի 621 հազար 276 լիտր բենզին, որի համար վճարել է 292 մլն դրամ: Իսկ, ահա, ՛՛ՍԻ ՓԻ ԷՍ օիլ՛՛ ընկերությունից գնել է ոչ միայն «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք: ՛՛Ռեգուլյար՛՛ տեսակի բենզինի քանակությունը կազմել է 1 միլիոն 34 հազար 621,1 լիտր, որի համար վճարել է 465 միլիոն 579 հազար 495 դրամ:
Իսկ դիզելային վառելիք եղել է 161 հազար 46 լիտր, որի համար վճարվել է 71 մլն 665 հազար 470 դրամ: Նույնիսկ, եթե ընդունենք, որ քաղաքապետարանն այդ խմբաքանակը գնել է ողջ տարվա կարիքները հոգալու համար, միևնուն է, պետք է արձանագրել, որ ծավալները բավականին մեծ են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: