02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Քրեական հեղինակություն Թեւոսիկի ազատ արձակվելը լուրջ “ռազբորկաների” պատճառ կարող է դառնալ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ազատության մեջ հայտնվելը առաջիկայում լուրջ “ռազբորկաների” պատճառ կարող է հանդիսանալ: “Բանն այն է, որ վերջերս ազատության մեջ հայտնվեց նաև Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Ասատրյանը: «Ժամանակը» տեղեկացրել է, որ Թևոսիկը դեռ անազատության մեջ եղած ժամանակ է փորձել պարզել, թե ինչ առնչություն ունի Տիգրանը […]

Աշտարակում գները չափազանց թանկ են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է. “Պարզվում է՝ վարչապետի “կախարդական փայտիկի” զորությունը միայն մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետների վրա է տարածվել: Մարզերը դրանից դուրս են մնացել՝ մեծ մասամբ ոչ մի գների իջեցում էլ տեղի չի ունեցել: Հանրապետության տարբեր մարզերի քաղաքներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց մոտ գները բարձրացել են ու այլևս չեն իջել: Երեկ էլ Աշտարակից եղավ հերթական ահազանգը: […]

Երեւանի ավագանիում ԲՀԿ-ն կառուցողական հարաբերություններ ունի իշխանականների հետ. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ չնայած ԱԺ-ում կոշտ ընդդիմադիր կեցվածքին, Երևանի ավագանիում ԲՀԿ ֆրակցիան կառուցողական հարաբերություններ ունի իշխանականների հետ: “ԲՀԿ խմբակցությունը “Բարև, Երևան” ֆրակցիայի հետ հազվադեպ է միասնական մոտեցում ունենում: Սովորաբար ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկում, “Բարև, Երևանը”՝ դեմ: ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. “Չէ, գիտեք, մոտեցումներն են տարբեր, յուրաքանչյուրս քաղաքական տարբեր ուժեր […]

Դաժան նորամուտ. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ “Արմավիր” նորակառույց քրեակատարողական հիմնարկը, որը գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում, 2015-ի հունվարին կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին, ովքեր այստեղ կտեղափոխվեն այլ ՔԿՀ-ներից: “Ժամանակի ընթացքում “Արմավիր” կտեղափոխվեն նաև ցմահ դատապարտյալներ. ներկայում Հայաստանի բոլոր 104 ցմահ ազատազրկման դատապարտվածները պահվում են “Նուբարաշեն” ՔԿՀ-ում”,- գրում է թերթը։  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կանխիկ դրամի պակաս կա. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ հանրապետության տարբեր մարզերից ահազանգեր են ստացել, որ կանխիկ դրամի պակաս է զգացվում: “Մասնավորապես՝ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, թե բանկոմատներում չեն կարողանամ կանխիկացնել իրենց աշխատավարձերը: Իսկ երբ կանխիկացման հարցով դիմում են բանկերին, այստեղ ասում են, որ դրամ չկա: Մեր աղբյուրներով, սա պայմանավորված է երկու գործոնով, նախ մարդիկ ստացել են տարեվերջյան […]

Միակ իրեղեն ապացույցը. Հրապարակ

Մոտ մեկ ամիս է, ինչ ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը ստանձնել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի և փոխվարչապետի պաշտոնը, բայց մինչ օրս այս նախարարությունը ոչ կառուցվածք ունի, ոչ աշխատակազմ:  Կառավարության կայքում սույն նախարարության մասին պատմող միակ ՛՛իրեղեն՛՛ ապացույցը Գաբրիելյանի լուսանկարն է, անգամ նրա կենսագրական տվյալները, նախարարության հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը հարկ չեն համարել […]

Տրանսպորտի գինը կվերանայվի. Հրապարակ

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից ՛՛Հրապարակը՛՛ հետաքրքրվել է՝ քննարկվում է արդյոք տրանսպորտի թանկացման հարցը: ՛՛Արժույթի ցնցումների հետ կապված՝ որոշակի գների փոփոխություն եղավ, տրանսպորտն սպասարկող տնտեսվարողները, ավելի ճիշտ՝ վարորդները, հայտեր էին ներկայացրել սակագնի վերանայման կապակցությամբ, նրանց հրավիրեցինք, քննարկեցինք: Մինչև հունվարի 15-ը նորմալ սպասարկում կիրականացնեն, որից հետո, հուսով ենք, որ կայունացած կլինեն գները, քանի որ իջեցման միտում է […]

Հիմա էլ համաճարակայի՞ն ցնցումներ. Առավոտ

Արտարժութային շուկայի ուժեղ ցնցումներ տարվա ընթացքում, գուցե, մեկ-երկու անգամ են արձանագրվում: Այս վերջին աննախադեպ ցնցմանը պատկան մարմինները միջամտեցին մի քանի օր ուշացումով: Նրանք ՛՛օպերատիվ՛՛ շրջայցեր կատարելուց հետո կարողացան որոշ չափով կայունացնել դրամը: Սակայն այնպիսի հակահիգիենիկ պատկերի, որն ՛՛Առավոտի՛՛ ֆոտոխցիկն արձանագրել է օրերս գումի շուկայի անմիջական հարևանությամբ, ամեն օր ենք ականատես լինում: Հետաքրքիր է, որ քաղաքային, […]

Ստատուսը փոխվում է. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ վերլուծականից մի հատված. ՛՛Առաջինն, իհարկե, աչքի է զարնում հենց այն, որ Ծառուկյանը հանդես է գալիս անհատական նախաձեռնությամբ` առանձնանալով ոչ իշխանական իր գործընկերներից: Կլինեն նրանք համաժողովին, թե ոչ` այսօր բնականաբար դժվար է ասել, սակայն որ նրանք չկան կազմակերպչական գործընթացում` արդեն իսկ հետաքրքրական է և կարող է հանդիսանալ 2015 թվականին ոչ իշխանական բևեռում որոշակի […]

Մարմնավաճառներից “քաշվածը”. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Վազգեն Արսենյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ վարձակալության հիմունքներով “Օպել” ավտոմեքենան որպես տաքսի շահագործող Վազգեն Արսենյանը երկու անձանց՝ մարմնավաճառուհիներ Արփինե Դ.-ին ու Նանա Պ.-ին սպասարկելով՝ գույքային օգուտ է ստացել ու նպաստել նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Նախաքննության ընթացքում Վազգեն Արսենյանն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել պաշտպանից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի