08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է խմել Լեւոնի հետ. Իրավունք

Ավանդույթի համաձայն՝ ամենատարբեր կազմակերպություններն ու կառույցները Ամանորից առաջ իրենց աշխատակիցների համար կազմակերպում են, այսպես կոչված, կորպորատիվ երեկույթներ՝ հին տարին ճանապարհելու եւ նորը դիմավորելու նպատակով։ Գործող ավանդույթից հեռու չեն մնացել նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւ նախորդ տարեվերջին իրենց կուսակիցների համար կազմակերպել են կորպորատիվ երեկույթ։  Ըստ “Իրավունք”-ի, Միջոցառմանն անձամբ մասնակցել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

“Մուսալեռ” ռեստորանում անցկացված կուսակցական կորպորատիվի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով եւ անդրադարձել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը։ Հարկ չկա անդրադառնալ ելույթի բովանդակությանը, քանի որ այդ մասին մամուլում մանրամասն գրվեց եւ , բնականաբար, հերքվեց՝ ՀԱԿ-ի մամլո խոսնակի կողմից։

Այս հավաքույթում առավել ուշագրավ է եղել հյուրերի կազմը։ Ըստ ներկաների՝ հրավիրյալների թվում են եղել նաեւ “Ազատամարտիկների դաշինքի” մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազ) եւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Բանն այն է, որ ըստ մամուլի չհերքված հրապարակումների՝ “Ազատամարտիկների դաշինքը” ֆինանսավորվում է ԲՀԿ-ի կողմից եւ “Երդվյալ ազատամարտիկների միության” հետ հանդիսանում է ԲՀԿ-ի “այլընտրանքային” Երկրապահը:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ