19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչն է միավարում Մոցարտի եւ Թաթուլի երկրպագուներին, Չեխովին եւ նորածին երեխայի վրա սվին-դանակով հարձակվողին. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբբրահամյանը գրում է.

“Կիրակի օրը Ֆրանսիայում ու եվրոպական մի շարք այլ երկրներում տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր՝ “հանուն համամարդկային արժեքների”: Իսկ կա՞ն արդյոք այդպիսիք: Արժեքներ, որոնք միավորում են մահմեդականներին եւ քրիստոնյաներին, Մոցարտի եւ Թաթուլի երկրպագուներին, Չեխովին եւ նորածին երեխայի վրա սվին-դանակով հարձակվողին:

Ինձ թվում է, որ այդպիսի արժեքներ չկան: Ամեն մի մշակույթ ունի իր արժեքները, որոնք կարող են համանման լինել տարբեր կրոնների ու ազգերի մոտ եւ խիստ տարբերվել միեւնույն կրոնի ու ազգի ներսում:

Ինձ թվում է՝ “համընդհանրությանը” հավակնող արժեքների փոխարեն շատ ավելի կարեւոր է քո ընտրած արժեքային համակարգում լինել հետեւողական: Օրինակ՝ եթե դու դեմ ես մահապատժին կամ Լինչի դատաստանին, ապա պետք է դեմ լինես դրան բոլոր դեպքերում՝ նույնիսկ ամենազարհուրելի հանցագործության պարագայում, անգամ այնպիսի ոճրագործության, որի մասին մենք այս օրերին խոսում ենք:

Եթե դու դեմ ես հեղափոխությանը կամ հեղաշրջմանը, ապա որեւէ բացառություն չպիտի անես, անգամ այն դեպքում, եթե դրանով հագուրդ է տրվելու քո կրքերին եւ բնազդներին, կամ շահելու է քո թիմը”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ