14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արտաշես Գեղամյանը` Անվտանգության խորհրդի քարտուղա՞ր. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում առաջիկայում կարծես թե պատգամավորի թափուր տեղ է առաջանալու:

“Խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել հավանականությունը, որ նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: Մեր թղթակցի հարցին խոսակցություններ կան, որ դուք եք նշանակվելու անվտանգության խորհրդի քարտուղար, ճի՞շտ է, Գեղամյանը պատասխանել է. “Թող խոսեն, ո՞ւմ ենք խանգարում կամ վնասում”: Ճշտող հարցին փաստորեն ոչ հերքում եք, ոչ հաստատում, նա պատասխանել է. “Ոչ հերքելու, ոչ հաստատելու բան եք ասում: Որը բարին է, թող այն էլ կատարվի: Որոշակի կոնկրետ առաջարկ չի եղել”: 

Ինչ վերաբերում է Գեղամյանի փոխարեն Աժ գալու հավակնորդներին, ապա պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի, քաղաքագետ Կարեն Բեքարյանինն է”,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ