16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալրաղացի Լյովիկին սնանկացրել են. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Սևան քաղաքի մերձակայքում տեղակայված Ախթամար հյուրանոցում գտնվող “Գոլդեն Պալաս” խաղատունը ավելի քան մեկ ամիս է, ինչ գրեթե չի գործում: Աշխատում են միայն խաղատան ավտոմատները, իսկ “Ժիվոյ” մասը չի գործում:

 Հայտնի Ալրաղացի Լյովիկին պատկանող այս կազինոյի ըստ էության փակումը հետաքրքիր պատճառ ունի: Անցած տարվա դեկտեմբերի սկզբին արաբական երկրներից մի մեծահարուստ իր հարեմի հետ եկել էր Հայաստան և որոշել էր ժամանակ անցկացնել վերը նշված կազինոյում:

  Մի որոշ ժամանակ խաղալուց և բավական մեծ գումար տանուլ տալուց հետո մեծահարուստը առաջարկել է կազինոյին խաղալ խոշոր խաղադրույքներով:

Կազինոն համաձայնել է, ու արաբ մեծահարուստի բախտը բերել է. նա շատ խոշոր գումար է շահել կազինոյից, ըստ որոշ տեղեկությունների մի քանի միլիոն դոլար:

Կազինոն վճարել է շահույթը, բայց դրա արդյունքում հայտնվել է սնանկացման եզրին և ըստ էության դադարեցրել գործունեությունը:

 Երեկ թերթի  թղթակիցը զանգահարել է խաղատան հեռախոսահամարով, բայց այն անջատված էր, իսկ հյուրանոցի աշխատակիցը  հաստատել է, որ աշխատում են միայն կազինոյի խաղային ավտոմատները

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ