14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Գազալցակայաններում գազի գինը բարձրանալու ոչ մի հիմք չուներ. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛-ը գրում է. Մի քանի օր է արդեն՝ ավտոգազալիցքավորման կետերում գազը թանկացել է 20-40 դրամով: Մինչդեռ, ինչպես ՛՛Ժամանակ՛՛ թերթին ՛՛Գազպրոմ Արմենիա՛՛-ից հավաստիացրին, իրենք գազի գինը չեն վերանայել և այն, ինչ անում են լիցքավորման կետերը՝ իրենց հետ ոչ մի կապ չունի: Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը թերթին տեղեկացրել է, որ գործող բանաձևի համաձայն՝ գազալցակայանները իրենց սպառած […]

Ի՞նչու էր Լևոն Զուրաբյանը մեկնել Մոսկվա.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջին երեք օրերին գտնվել է Մոսկվայում: Մեր տեղեկություններով՝ Լևոն Զուրաբյանը Մոսկվա է մեկնել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, իսկ վերադարձել երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Արդյունքում այս օրերին խորհրդարանում է Զուրաբյանի պարտականությունները կատարում էր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: […]

Արմավիրում 41-ամյա տղամարդը սովորություն է ունեցել` դեռահաս աղջիկներին ցուցադրել առնանդամը. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթանում է Գագիկ Մ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Գագիկը 2013թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում անառակաբարո գործողություն է կատարել 16 տարին չբոլորած աղջկա նկատմամբ: Գագիկը իր անձնական օգտագործման ՛՛Մերսեդես բենց՛՛ մեքենայի՛՛ղեկին նստած վիճակում բաց պատուհանից ցուցադրել է իր առնանդամը՛՛: Բացի այդ, […]

Նոր տարվա աչքալուսանք. Հրապարակ

 ՛՛Հրապարակ՛՛  թերթը գրում է. ՛՛Երեւան սիթի՛՛ ցանցի խանութներից յուրաքանչյուրում այս օրերին մեծ հերթեր են։ Պատճառը ոչ թե այն է, որ սենսացիոն  էժան գներով ապրանք են վաճառում կամ էլ ձրի լավաշ, այլ ՛՛էժան՛՛ վարկ են տրամադրում։ ՛՛Դե, Նոր տարվա համար վարկ են տալիս, մենք էլ օգտվում ենք։ Հո առանց սեղանի Նոր տարի չե՞նք անելու՛՛,- ասաց հերթի […]

Հայաստանը շուրջ 200 միլիոն դոլարի վարկի հույսին. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է Մինչև տարեվերջ Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստանալու է շուրջ 200 միլիոն դոլարի վարկային միջոցներ, և կառավարությունում հույս ունեն, որ այդ գումարի մուտքը Հայաստան կկայունացնի ֆինանսական շուկան:  Այս մասին երեկ թերթի  թղթակցին ասել է կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ: Ներկայումս ՀՀ և վարկատու կազմակերպությունների պաշտոնյաները մեխանիզմներ են քննարկում, […]

Չի ազդում. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. ՛՛Դրամի արժեզրկման և աննախադեպ գնաճի արդյունքում ստեղծված խուճապային վիճակն այնքան էլ չի ազդել հայրենի իշխանությունների պլանների վրա: Նախօրեին իշխանական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ղարաբաղում էր, գնացել էին մասնակցելու Ազատ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի հոր մահվան տարվա հետ կապված արարողությանը: Անգամ նախարարաց դասն է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ միասին երկու օր Ղարաբաղում մնացել, […]

Պաշտոնանկություն է հասունանում. Ժամանակ

՛՛Ժամանակն՛՛անդրադարձել է ամենամտահոգիչ հարցերից մեկին՝ ՀՀ տնտեսական վիճակին. ՛՛Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի տնտեսությունում, առաջին հերթին ֆինանսական դաշտում, այլեւս դժվար է որեւէ կերպ ենթարկել ռացիոնալ բացատրության: Ռացիոնալն այս դեպքում մեկն է՝ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է, կամ ավելի ճիշտ՝ Հայաստանի տնտեսությունն իր հետ ցած է քաշում դեպի անդունդ Ռուսաստանի գահավիժող տնտեսությունը: Ողջ խնդիրն այն […]

Ո՞ւր են ատոմակայանի փողերը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ին հաջողվեց պարզել, որ  Հայաստանի ատոմակայանի ղեկավարության դեմ քրեական գործը հարուցվել է այս տարվա առաջին կեսին: Ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս, ասենք՝ գնումներ կատարելու կամ նորոգման աշխատանքներ կատարելու դիմաց վճարումների տեսքով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝յոթ […]

Քլունին կաջակցի Ցեղասպանության ճանաչմանը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, 2015 թվականի ապրիլին աշխարհահռչակ System of a down խմբի հետ Հայաստան է ժամանելու նաեւ հոլիվուդյան հանրահայտ աստղ Ջորջ Քլունին: Նա, թերեւս, կմասնակցի խմբի երեւանյան համերգին: Թերթի տեղեկություններով, Քլունին համաձայնել է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին եւ որոշակի մասնակցություն է ունենալու System of a down-ի այս հարցին նվիրված շրջագայությանը։ Շարունակությունը թերթի […]

Դաշնակների տունը կռիվ է ընկել. Իրավունք

“Իրավունք”-ը “Բամբասանք” խորագրի ներքո գրել է. “ Ըստ ՀՅԴ մոտ կանգնած աղբյուրների` “Ամերիկայի ընկերները” հորդորում էին, որ ՀՅԴ-ն մասնակցի հակաիշխանական գործողություններին եւ մասնավորապես, որպեսզի ՀՅԴ խմբակցությունը միանա կանխավ ծրագրված` ԱԺ արտահեթ նիստի բոյկոտին, ինչ պատրվակով էլ այն հայտարարվի այլ ընդդիմադիր ուժի կողմից:  Ասում են, թե Արմեն Ռուստամյանն այդ առնչությամբ բավական կոշտ հեռախոսային խոսակցություն է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի