17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որդին խանդել է մորը և դանակի հարվածներով ծանր վիրավորել նրա ընկերոջը. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Վաչագան Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

23-ամյա Վաչագանը մեղադրվում է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ տուժող Մ.- ն մոտ 6 տարի առաջ կապ է հաստատել Վաչագանի մոր հետ: Նրանք հաճախ հանդիպել են, մտերիմ են եղել:

Վաչագանը կասկածել է, որ մայրը կապված է Մ.-ի հետ: Մ.-ն Վաչագանենց շենքի մոտի տաղավարում սուրճ վաճառող է:

Վաչագանի կասկածները խորացել են, երբ նա տեղեկացել է, որ մոր բջջային հեռախոսահամարը գրանցված է Մ.-ի անունով:

Վաչագանն ուսումնասիրել է մոր հեռախոսը և պարզել է, որ Մ.-ի հեռախոսահամարից մորը զանգեր են կատարվել: Երիտասարդի կասկածները էլ ավելի են խորացել:

2014 թվականի հուլիսի 22-ի առավոտյան Վաչագանը գտնվել է իրենց շենքին հարակից՝ Մ.-ի վաճառակետի մոտ ու նկատել է, որ Մ.-ն նայում է շուկայի կողմից եկող մորը:

Վաչագանը զայրացել է նրա հայացքից, խանդից, բայց այդ պահին ձայն չի հանել:

Կեսօրին նա, ըստ մեղադրանքի՝ իր հետ վերցրել է հուշանվեր դանակը, գնացել է Մ.-ի քրոջ խանութի մոտ: Մ.-ն այնտեղ է եղել:

Վաչագանը մոտեցել է, առաջարկել է առանձնանալ ու խոսել:

Խոսելով քայլել են: Վաչագանը Մ.-ից բացատրություն է պահանջել, թե ինչո՞ւ է իր մոր հեռախոսահամարը նրա անունով գրանցված: Վիճաբանել են: Վաչագանը հայհոյել է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ