02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Առևտրականնեին հրահրողների անունները շուտով կզեկուցվեն ”վերևներին”. Իրավունք

Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած ”Իրավունքի” աղբյուրի՝ իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ առևտրականների ցույցերի ոչ բոլոր մասնակիցներն են ինքնաբուխ գալիս: Ըստ այդ տեղեկատվության՝ խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց էմիսարների միջոցով ամեն կերպ հրահրում են առևտրականներին` մատուցելով իբր 100 տոկոսանոց ”ստույգ” տեղեկություններ, որ ”Շրջանառության հարկի մասին” օրենքի կիրառումն առևտրականների կյանքը դժոխք է դարձնելու: Շուտով հրահրումով […]

Air Armenia ավիաընկերությունը առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի. Ժամանակ

”Ժամանակի” տեղեկություններով՝ Air Armenia ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի եւ առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի: Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի ”Զվարթնոց” օդանավակայանին: Բացի այդ դեռ չի վճարել նաեւ Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը եւ դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի: Մեզ հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին եւ խնդրել ազատման դիմումներ գրել, […]

Աղվան Հովսեփյանը դաժան ծեծի գործով խիստ հանձնարարական է տվել. Ժողովուրդ

”Ժողովուրդ”-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Սարգսյանի (Գագիկ) դաժան ծեծի գործով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խիստ հանձնարարականներ է տվել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հանդիպել է դիմացից երթևեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 […]

Լարվածությունը մեծանում է. Ժողովուրդ

Երկու նախարարությունների միջև կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում: ”Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 26-ին տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Պատճառն այն է, որ այս տարվա հունիս ամսին նախարարության անունով հայտարարագրվել են 35653 խառը ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ ժամանակին չեն ներկայացվեել մաքսային մարմին: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:  

Հայաստանում կյանքը թանկացել է. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ”ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում գնաճը կազմել է 2,9 տոկոս։ Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքները թանկացել են միայն մեկ տոկոսով, սպառման ապրանքները՝ 1,7 տոկոսով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 7,2 տոկոսով, ծառայությունները՝ 6 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 1,9 տոկոսով”: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

”Մի բանին պիտի՞ դեմ լինենք, թե՞ չէ”. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Պարզվում է՝ ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության ”կանգնում են” ժողովրդի կողքին՝ դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսին 20-ին, կողմ են քվեարկել: Խոսքը ”Շրջանառության հարկի մասին” օրենքին է վերաբերում, որին վերոնշյալ օրը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին և ամբողջ կազմով կողմ են քվեարկել: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը […]

“Դեմ”-ը հասավ Ստեփանակերտ. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկվանից Ստեփանակերտում ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի ուղեվարձը 70-ից 100 դրամ դարձնելու որոշումը:  Այս կապակցությամբ “Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը” քաղաքացիական նախաձեռությունը երեկ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին՝ կոչ անելով ուղեվարձի թանկացումը հետաձգել մինչեւ 2015թ.-ի բյուջեի մասին օրենքի ընդունումը:   Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մի քանի նախարարություններ կարող են միավորվել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: “”Ժողովուրդ”-ին ՀՀ Կառավարությունից լուրեր են հասել, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Այս քայլով ՀՀ ֆինանսների նախարարը ցանկանում է կրճատել […]

Ինչու դեռ չեն վերականգնվել գնդակոծության հետեւանքով վնասված տները. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս տարվա հուլիս-օգոստոսին գնդակոծության հետեւանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը մարզպետարանին դեռեւս օգոստոսի 7-ին հատկացրել էր 20 մլն դրամ: “Եղանակն արդեն ցրտել է, անձրեւներն սկսվել են, սակայն տների վերականգնումը դեռ չի մեկնարկել: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ բոլոր հաշվարկները […]

Օֆշորի Փայլակը հոգնել է. Ժողովուրդ

Օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրւսպետյանը հերթական ան­գամ հրաժարվել Է պաշտպանի ծառա­յությունից: Այս մասին “Ժողովուրդ”-ը տե­ղեկացավ օրերս գործարարի հետ պայ­մանագիր կնքած փաստաբան Կրոմվել Գրիգորյանից. “Ինձ Փայլակ Հայրապետյանն ասել է, թե հոգնել է եւ չի ցանկանում պաշտպան ունենալ, այլ բան չգիտեմ”: Թերթի  հետ զրույցում Փայլակ Հայրապետյանն  ասաց, թե որեւէ խնդիր չկա, պարզապես այդպես է որոշել: Մանրամասները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված