06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մի քանի ամսական երեխան հղի՞ է. Հայկական ժամանակ

 “Արաբկիր” բժշկական կենտրոնում մի քանի ամսական աղջիկ երեխայի մոտ հղիություն է հայտնաբերվել: Ծնողները բուժկենտրոն են դիմել այն բանից հետո, երբ երեխայի որովայնի մեծացում են նկատել:

Կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, թերթի  թղթակցի հետ զրույցում հաստատելով փաստը, ճշտել է, որ երեխայի հետ տեղի ունեցածը չի կարելի որակել հղիություն:

“Դա, կարելի է ասել, մի քանի տասնյակ հազար ծնունդներից մեկի մոտ լինում է, որ պտուղը պտղի մեջ է լինում, այսինքն զույգ է բեղմնավորվել, բայց 2-րդ պտուղը հայտնվել է առաջին երեխայի որովայնի մեջ: Ու վիրահատության ժամանակ պարզվել է, որ անհաս, ոչ ճիշտ կազմավորված պտղի հատված է մարմնով, ոտքերով, բայց առանց գլխի:

Դա շատ ունիկալ դեպք է, եւ այո, Արաբկիր բժկական կենտրոնի համապատասխան բժիշկները դա պատրաստվում են ներկայացնել միջազգային բժշկական հանրությանը, որովհետեւ դա շատ եզակի դեպք է, որպեսզի մարդիկ իմանան, որ նման բաներ լինում են:

Բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է, հիմնական երեխան լավ է”,- ասել է Արա Բաբլոյանը:

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ