18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էբոլա վիրուսակիրներ Հայաստանո՞ւմ. Առավոտ

Հայաստանը,  ըստ “The Guandiens” պարբերականի, համարվում է վայրի կենդանիների առեւտրով զբաղվող 5 երկրներից մեկը: Սեւ շուկայում վաճառվում են այնպիսի էկզոտիկ կենդանիներ, որոնց վաճաոքն ընդհանրապես արգել­ված է, բանի որ այդ կենդանիները անհե­տացման եզրին են եւ գրանցված են Կար­միր գրքում: Ըստ որոշ տեղեկությունների’ Հայաստանը համարվում է այդ կենդանի­ների աո ու վաճաոքի համար տարանցիկ երկիր:Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը:

 Անդամակցելով “Եվրոպական կենդանա­բանական այգիների ասոցիացիային”, որ­տեղ կենդանիների նկատմամբ կա նոր մոտեցում, կենդանիները արժեք չունեն, եւ լինի փիղ կամ մուկ իրենց բալանսում հաշվվում է որպես մեկ միավոր, եւ դա արվում է նրա համար, որ կենդանիների шпр ու վաճառքը չխրախուսվի եւ չդառ­նա բիզնես: Բայց դրա կողքին կա սեւ շու­կա, որ մարդիկ բուծում են, վաճառում եւ վերածում բիզնեսի:

Հայաստանում նույնիսկ անտեսվում է “Անհետացման եզրին գտնվող վայրի կեն­դանական եւ բուսական աշխարհի տե­սակների միջազգային աոեւտրի մասին” կոնվենցիան` ՍԻԹԵՍ-ը, որին Հայաստա­նը անդամակցել է 2009 թվականից: ՍԻ­ԹԵՍ-ը կարգավորում է վտանգված կենդանիների առեւտուրը, ներկրումն ու ար­տահանումը: Հայաստան ընդհուպ մինչեւ Բոնոբո կապիկի տեսակ է գալիս: Այս կենդանին վտանգված կենդանիների շարքում է  եւ աշխարհում միայն մի բանի երկրների կենդանաբանական այգիները ունեն Բոնոբո, որի արժեքը սեւ շուկայում բավական բարձր է:

Լինում է այնպես, որ եթե գումար ունես, ապա կարող ես ամեն կենդանի Առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը թերթի  հետ զրույցում ասաց, որ դեոեւս օգոստոս ամսից առողջապա­հության նախարարությունը դիմել էր գյուղատնտեսության նախարարությանը, որ­պեսզի կենդանիների ներկրումը, հատկապես  պրիմատների ներկրումը Հայաստա­նի Հանրապետություն, այդ թվում նաեւ տարանցիկ պետությունից, արգելվի:

“Աֆրիկյան երկրներում որսը, շատ կենդանիների մսեղիկ արգելված է, պետք է զգույշ լինել եւ ոչ միայն ներկրման ժամանակ: Մարդիկ, որոնք ուզում են ամանորյա տոները անցկացնել աֆրիկյան երկրներում, չգնան՝ դրանով նվազեցնելով այն ռիսկը, որով կարող է վիրուսը թափանցել Հայաստան”,-ասաց Լիանա Թորոսյանը:

 Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ