10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ընդունեցին առաջարկը. Ժողովուրդ

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արա Նռանյանը, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով, նշանակվելու է ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  կազմում Հայաստանի ներկայացուցիչ։ Ինչպես հայտնի է, նշված կառույցում Հայաստանն ունենալու է երեք ներկայացուցիչ։ Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՅԴ-ն արդեն իշխանությունների առաջարկն ընդունել է Ա. Նռանյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Գծատերերն են բզբզում. Իրավունք

 “Իրավունք”-ը “Բամբասանք” խորագրի ներքո գրել է, որ  երթուղային գծերի վարորդների գործադուլի կազմակերպիչները հենց գծատերերն են եւ “Փոխադրողների միություն” կոչեցյալը, ու ի սկզբանե գործադուլը ծրագրվել էր՝ հենց ուղեվարձը բարձրացնելու նպատակով:  Այդ շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ ծրագրված է ամանորյա տոների ընթացքում Երեւանում կազմակերպել տրանսպորտային կոլապս, որպեսզի քաղաքապետարանն այլ ելք չունենա, քան բարձրացնել ուղեվարձը: Շարունակությունը թերթի այսօրվա […]

16 վարույթ սպեկուլյանտների դեմ. Հրապարակ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը “Հրապարակ”-ի հետ զրույցում նշել է, որ ԱԺ դռնփակ նիստում Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, թե  ԿԲ-ն 16 վարույթ է  հարուցել “սպեկուլյանտների”, հավանաբար` բանկերի ու տարադրամի փոխանակման կետերի նկատմամբ:  “Իհարկե անուններ չհնչեցին, բայց  որ սպեկուլյատիվ մոմենտը բավական բարձր է եղել,  դա ակնհայտ է”,- ասել է Մելքումյանը:  Մանրամասները թերթի […]

Պետությունն են ծրագրում հիմնահատակ քանդել. Իրավունք

“Իրավունք”-ի դիտարկմամբ, դոլար-դրամ-ռուբլի տատանումներով տարված հանրությունը մինչ փորձում է գլուխ հանել տնտեսական իրավիճակից, ստվերում շարունակում են գործել համասեռամոլ լոբբիստներն ու ոչ միայն տնտեսությունը, այլեւ ամբողջ պետությունն են ծրագրում հիմնահատակ քանդել՝ նոր, վարկաբեկված կամ խայտառակ արժեհամակարգ մեր ընտանիքներ մտցնելու մոլուցքով տարված:  Այդ նպատակով շուրջ 100 հասարակական, քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների , ԶԼՄ-ների կողմից ստորագրվեց “Հանուն […]

Բա՞ վերջը. Առավոտ

“Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում գրում է. Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մո­տավորապես հետեւյալ կերպ. “էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու”: Դա իրականում հարց չէ, այլ բողոք եւ միաժամանակ հրավեր խոսելու ազգի եւ “հարց տվողի” դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս […]

Սուրիկ Խաչատրյանի որդին ամուսնանում է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով այս կիրակի տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը: Հայաստանի ղեկավար կազմն այս անգամ հավաքվելու է՝ նշելու ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդու հարսանեկան արարողությունը: Սուրիկ Խաչատրյանն իր որդու հարսանիքը կանցկացնի “Ռենեսանս” ռեստորանային համալիրում, իսկ հարսանիքի քավորը լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՀՀԿ-ն էլ կունենա՞. Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում ըստ էության չի հերքել տեղեկությունները, որ ՀՀԿ-ն առաջիկայում հեռուստաընկերություն է բացելու։ –Պարոն Բաղդասարյան, ճի՞շտ է, որ ՀՀԿ–ն հեռուստաընկերություն է բացելու։ -Առայժմ նման որոշում չունենք, հենց որոշում ունենանք, ձեզ կասեմ։ Բայց վատ բան չէ, որ լինի։ Օրինակ, կարող են քաղաքական բոլոր ուժերն ունենալ, ՀՀԿ-ին չի՞ կարելի ունենալ։ Չկա […]

Կինը դաժանաբար սպանել է իր հետ սեքսով զբաղվելու փորձ կատարած հարեւանին. Ժամանակ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը: Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 30-ին Երեւանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակներից մեկում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին: Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ […]

Դոլարն իջնելու է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, արժույթի շուկայում վերջին օրերին շարունակվող քաոսն առաջիկա օրերին կայունանալու միտումներ է ցույց տալիս: Կան հավաստի տեղեկություններ,  որ առաջիկա օրերին դոլարն իջնելու է:  Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գործարարներին առաջարկում են այժմ դոլար գնել 560 դրամով, սակայն վերջիններս դեռեւս չեն ցանկանում շտապել եւ հույս ունեն, որ առաջիկա օրերին դոլարի փոխարժեքը կնվազի:   Մանրամասները՝ թերթի այսօրվա […]

Ֆլեշի Բարսեղը չի թանկացրել. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, նախօրեին որոշ բենզալցակայաններում բենզինի գնի 30 դրամ թանկացման վերաբերյալ “Ֆլեշի” տնօրեն Բարսեղ Բեգլարյանը ասել է, որ իրենց մոտ գնային փոփոխություն չի եղել, նախկին գները պահպանվել են՝ ռեգյուլար բենզինի 1 լիտրն արժե 470 դրամ, պրեմիումը՝ 490 դրամ:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի