Բա՞ վերջը. Առավոտ
“Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում գրում է.
Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. “էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու”: Դա իրականում հարց չէ, այլ բողոք եւ միաժամանակ հրավեր խոսելու ազգի եւ “հարց տվողի” դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս երկու պատճառով:
Նախ ինքդ քեզ բնութագրելով որպես “խեղճ”, “բազմաչար՛չար”, “կոտորված”, “տառապած” դու օգտագործում ես “ինքնակործան” բաոեր: Այսինքն, եթե դու քո մասին ասում ես “խեղճ”, ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս, որովհետեւ քո հիմնական գործն է լինելու ուրիշների մեջ խղճահարություն առաջացնելը եւ քո նման “խեղճերի” շրջապատում նստելն ու կյանքից բողոքելը:
Բայց նման մտածելակերպի վնասները դրանով չեն սահմանափակվում: Այս մտածելակերպով դու քեզ եւ քո ազգը ներկայացնում ես որպես կամազուրկ մի տաշեղ, որին տանում-բերում են կյանքի այս օվկիանոսում եւ “վերջը” շպրտելու են մի ափամերձ տարածքում:
Այդ դեպքում մնում է հուսալ, որ օվկիանոսը, այսպես ասած, “հայանպաստ” կլինի տաք, ջերմ, խաղաղ, որպեսզի քո “վերջն” էլ լինի աֆրիկյան որեւէ տաք երկրում:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: