18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կինը դաժանաբար սպանել է իր հետ սեքսով զբաղվելու փորձ կատարած հարեւանին. Ժամանակ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը:

Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 30-ին Երեւանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակներից մեկում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին:
Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Կարինեն վրդովվել է տուժող Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ անելու պատճառով:

Կարինեն նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:

Նա ամուսնու հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Անդրֆեդերացիայի առաջին նրբանցքի վերոհիշյալ տան նկուղային հարկի սենյակներից մեկում: Տուժող Կարենը հարեւան սենյակում է ապրել:

Դեպքի պահին Կարինեի ամուսինը աշխատավայրում է եղել:
Կարինեն հայտնել է, թե Կարենը մի քանի անգամ է իրեն անպարկեշտ առաջարկություններ արել: Այդ մասին Կարինեն նույնիսկ ամուսնուն է ասել, ու ամուսինը դիտողություն է արել հարեւանին:

Կարինեն չի ընդունում, որ դիտավորյալ սպանել է տուժողին: Նա հայտնել է, թե ոչինչ չի հիշում, ուշքի է եկել՝ արյունոտ դանակը ձեռքին:

Դատական նիստին ներկայացել էին սպանված Կարենի ծնողները: Նրանք Գյումրիում են ապրում՝ “մսի կոմբինատի տարածքում գտնվող դոմիկում”:

Տուժողի իրավահաջորդը Կարենի հայրն է: Նա պատշաճ տեսքով մարդ է, Կարենի մայրը՝ նույնպես: Ծնողները ծանր են տանում որդու կորուստը: Մայրը դահլիճ մտնելով ու ամբաստանյալի տեղում նստած Կարինեին տեսնելով՝ չդիմացավ. “Իրա համար էի պահել-մեծացրել որդուս… Ես մինչեւ վերջ պիտի բողոքեմ”: Դեռ դատական քննությունը չսկսված՝ տուժողի հարազատները պատրաստ են բողոքի:

Տուժողի մայրն ասաց, թե քառասունհինգամյա Կարենը, Գյումրիում աշխատանք չգտնելով, դեպքից ամիսներ առաջ եկել էր Երեւան՝ աշխատելու: Նա ժամանակին լավ աշխատանքի է եղել, գազի գծով մասնագետ է եղել: Ըստ ծնողների՝ Կարենն ընկել է փորձառու Կարինեի թակարդը: Մոր ասելով՝ Կարինեն որդուն տասնհինգ օր իր տանն է պահել…

“Տղիս որ նայեիք՝ ոնց որ քայլող ապտեկ լիներ, այսինքն շատ մաքրասեր էր: Ուղղակի ապշած ենք, թե ինչ է գտել էս Կարինեի մեջ, նույնիսկ գլխին մազ չունի, պարիկ է դնում… Էնքան աղջիկներ ենք ցույց տվել Կարենին, որ ամուսնանա, ամեն մեկին մի անուն էր կպցնում: Բայց եկել՝ տեսեք, թե ում կողքին է հայտնվել… Ամեն շաբաթ-կիրակի տղես գալիս էր Գյումրի, մեզ համար դեղ էր բերում, ասում էր, որ շուտով վիճակը կկարգավորվի… Ուզում էինք գալ Երեւանում նրա վարձած տունը տեսնել՝ չէր թողնում: Հետո իմացա, թե որտեղ է ապրել, չի ուզեցել, որ տեսնենք…”:

Ծնողների ցավն այն է, որ Կարենը խմիչքի հանդեպ սեր է ունեցել: Հենց դա էլ, նրանց կարծիքով, Կարենին կապել է Կարինեի նման կնոջ հետ: Տուժողի ծնողների խոսքով՝ դեպքի պահին Կարինեն էլ է խմած եղել, իրենք լսել են դրա մասին…

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ