06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Գագիկ Խաչատրյանը տուգանել է Հակոբ Ղազանչյանին. Ժողովուրդ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է ՛՛Թատերական գործիչների միավորում՛՛ հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ղազանչյանին: ՛՛Ժողովուրդը՛՛ պարզել է, որ նոյեմբերի 14-ին ՛՛Թատերական գործիչների միավորում՛՛ ՀԿ-ի անունով Հայաստան է ներմուծվել 685 կգ  քաշով բեռ: Դեկտեմբերի 2-ին Հակոբ Ղազանչյանը դիմում է ներկայացրել մաքսատան պետին եւ հյատնել, որ բեռը հայտարարագրելիս սխալ մաքսային ռեժիմ է ընտրել:

Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից նշանակվել է քննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ Հակոբ Ղազանչյանի կողմից սխալ ռեժիմ նշելը չի եղել դիտավորյալ: Պարզվել է, որ նրա արարքն անզգուշության հետեւանքով է, եւ նրա նկատմամբ կիրառվել է ավելի մեղմ տույժ՝ 50 հազար դրամով տուգանք:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ