17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանի հայ միգրանտները ստիպված են լինելու լքել Ռուսաստանը. Ժամանակ

Համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումները մի շարք երկրներում՝ մասնավորապես Ռուսաստանի արտարժույթի շուկայում ստեղծված աննախադեպ իրավիճակը որոշ կանխատեսումների համաձայն՝ անդրադառնալու է նաև դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերի վրա: Մասնագետների գնահատականների համաձայն, Ռուսաստանում հայ միգրանտները հիմնականում զբաղեցնում են շինարարության ոլորտը, իսկ ռուսաստանցի տնտեսագետները չեն բացառում, որ Ռուսաստանը ստիպված է լինելու լայնամասշտաբ կրճատումներ սկսել պետական ապարատում և որոշ ոլորտներում:

ՌԴ կառավարությունն ու Պետդուման քննարկում են խոշոր կրճատումներ իրականացնելու տարբեր նախագծեր: Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը պատրաստվում է 50%-ով կրճատել շինարարության ոլորտում օտարերկրյա միգրանտների ներգրավվածությունը: Այս մասին տեղեկացրել էր աշխատանքի նախարարության զբաղվածության վարչության ղեկավար Միխայիլ Կիրսանովը: Հայտնի է նաև, որ ՌԴ-ն 2015-ին, նախնական տվյալներով, 10%-ով կկրճատի բյուջետային ծախսերը, թեև ՌԴ կառավարությունը շարունակում է լայնածավալ քննարկումները, և առաջիկա օրերին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական ուղերձը: ՌԴ կառավարությունում քննարկվող այս պրոյեկտները թույլ են տալիս ենթադրել, որ շինոլորտին ուղղված միջոցներն էապես կրճատվելու են, եթե ոչ ընդհանրապես սահմանափակվելու:

՛՛Ժամանակի՛՛-ի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, իրավապաշտպան Ալեքսանդր Վերխովսկին ասել է, որ ակնկալում են լուրջ փոփոխություններ սահմանափակումների տեսքով մի շարք ոլորտներում, ինչպիսին առևտուրը, հաղորդակցությունը, շինարարությունն են, որոնցում ավանդաբար աշխատում են միգրանտները: Ըստ նրա՝ վերջին մի քանի տարիների ընթացքում դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերը մեծ են եղել, իսկ մյուս տարվանից այդ ծավալները կկրճատվեն, քանի որ օտարերկրյա միգրանտների համար համապատասխան աշխատատեղեր չեն լինի: Վերխովսկու խոսքով՝ նրանք ստիպված կլինեն պարզապես աշխատանք այլ վայրում փնտրել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ