Պատգամավորի փեսայի վրա կրակոցների գործով.Ժողովուրդ
”Ժողովուրդ” թերթը գրում է.
Շուրջ մեկ տարի շարունակ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսայի` Անուշավան Մանուչարյանի դեմ կրակոցների գործը, որը երեկ մոտեցավ իր տրամաբանական ավարտին: ՀՀԿ-ական փեսայի դեմ կրակոցներ արձակած անձինք դատապարտվեցին 6 տարի ազատազրկման:
Դեռեւս 2013թ. մայիսի 23-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանը, ով Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի քրոջ տղան է, այցելության էր գնացել իր եղբոր տուն: Նրա հետ էր եղել նաեւ Բերդի քաղաքապետի որդին` Անուշավան Մանուչարյանը: Տղաները բակում կանգնած էին եղել, երբ նրանց ուղղությամբ հնչել էին կրակոցներ: Ուշագրավ է, որ կրակոցներից հետո էլ, չնայած քաղաքապետի որդին փախել էր, կրակողներից մեկը հետապնդել էր Անուշավան Մանուչարյանին մինչեւ այն պահը, երբ վերջինս մտել էր շենքի շքամուտք:
Ինչպես հետագայում պարզվել էր` կրակոցների հեղինակներն էին Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։