17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաղդասարովի վիճակը ՛՛վատ՛՛ է . Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի երբեմնի հզոր ազգային փոխադրող “Արմավիա” ավիաընկերությունը շաբաթներ առաջ սնանկ ճանաչվեց: Արդեն հրապարակվել է, թե “Արմավիա”-ն ում որքան գումար է պարտք: Պարզվում է` ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների, բանկերի եւ այլն: Ի դեպ, պարտատերերի ցանկում տեղ են գտել նաեւ ռուսական ընկերություններ: Այսպիսով՝ “Արմավիա”-ի պարտատերերի ցուցակում են 122 քաղաքացիներ եւ 27 ընկերություններ: 

“Ժողովուրդ” օրաթերթը գրել էր, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը “Արմավիա” ավիաընկերությանը սնանկ է ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին: Հայաստանի երբեմնի ազգային փոխադրողին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել “Միկա Լիմիթեդ” ընկերությունը: Հիշեցնենք, որ “Արմավիայի” եւ “Միկա Լիմիթեդ” ընկերության սեփականատերը նույն Միխայիլ Բաղդասարովն է:

90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Միխայիլ Բաղդասարովը համարվում էր Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Ցորենի, բենզինի, դիզվառելիքի հիմնական ներկրողը հենց նրան պատկանող ընկերություններն էին: Նախկին “Հայխնայբանկի” հիմնական բաժնետերն էր, Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատերը եւ այսպես շարունակ: Վերջին երեք տարում, սակայն, նրա ընկերությունները մեկը մյուսի ետեւից սկսեցին սնանկանալ, եւ այսօր նրան նույնիսկ խոշոր գործարար չես կարող համարել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ