01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Նախարարի այցից հետո “Նաիրիտ”-ում կրճատումներ են սկսվել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝  Նաիրիտ գործարան” ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է  լայն թափով կրճատումներ անել։

“Ի դեպ, նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իր այցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը։

Երեկ կրճատումների մասով տեղեկությունը ճշտելու համար  “Ժողովուրդ”-ը զրուցեց “Նաիրիտ”-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց, թե. “Կրճատման ծանուցագիր ուղարկվել է ընդամենը յոթ աշխատակցի։ Ամբողջ հինգ տարիների ընթացքում, երբ “Նաիրիտ”-ը չի աշխատել, կրճատվել է ընդամենը 1000 մարդ” /Նաիրիտ գործարան ՓԲԸ-ն ներկայումս ունի 2267 ձևակերպված աշխատող, հարկադիր պարապուրդում՝ 1365 աշխատող/”,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ