Շարունակեք փնթփնթալ. Առավոտ
“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով ՛՛Շանթ՛՛ ՀԸ-ի նախաձեռնությանը՝ Գյումրիի երեխաների համար ՛՛Թումո՛՛ բացելու, գրում է .
“Երեկ ես հերթական անգաճ շատ կարեւոր բան զգացի’ ինչպիսի արդյունքների կարելի է հասնել մի նպատակի շուրջ անկեղծորեն եւ անշահախնդրորեն համախմբվելով’ մոոանալով այդ պահին բոլոր մնացած խնդիրները: Երեւի ամենաշատը Հայաստանում պակասում է կյանքի նկատմամբ դրական [պոզիտիվ] մոտեցումը: Դա կապ չունի “իշխանություն-ընդդիմություն-իշխանափոխություն-իշխանապահպանություն” թեմայի հետ: Այսպես կոչված’ “քաղաքական վերնախավում” տեղի ունեցող կռիվները, խաղերը եւ “բազարները”, իհարկե, շատ հետաքրքիր են, ինտրիգային, բայց բուն իրականությանը առաձնապես չեն աոնչվում: Այդ իրականությունը ոգեւորիչ է այնքանով, որքանով մենք ենք ընդունակ ոգետրության, եւ տխուր է այնքանով, որքանով որ զբաղվում ենք ինքնաթունավորմամբ: “Վայ, էս երկրից բոլորը գնում են, վայ, էլ մարդ չի մնացել”:
Այո, ցավալի, անգամ ողբերգական փաստ է: Իսկ դուք ի՞նչ եք արել, որ մարդիկ չհեռանան: Դուք աշխատատե՞ղ եք ստեղծել: Դուք ասե՞լ եք, որ Հայաստանն այնքան էլ սարսափելի երկիր չէ: Դուք Ձեր օրինակով ցո՞ւյց եք տվել, որ մեր երկրում կարելի է ապրել’ չլինելով ոչ պաշտոնյա, ոչ օլիգարխ, ոչ սրիկա, որ կան սովորական, շարքային, պարկեշտ մարդիկ, որոնք դիմանալով դժվարություններին’ շարունակում են այս երկրում լավ գործեր անել:
Նման մտածելակերպը Տեր շահերի չի՞ բխում: Դե, ուրեմն, շարունակեք փնթփնթալ”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: