20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Բիշարյանի եղբորորդին ցանկանում է գյուղապետ դառնալ. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբորորդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում:

“Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ:

Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցեց Արսեն Եղոյանի հետ, եւ պարզեց, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել:

“Ժողովուրդ”-ի հարցին, թե ՕԵԿ-ական հորաքո՞ւյրն է ստիպել, որ առաջադրի իր թեկնածությունն ու ընտրվելուց հետո ՕԵԿ-ին անդամագրվի, նա պատասխանեց. “Ինքը ինձ առաջադրվելու մասով չի ստիպել: Հիմա՝ չէ: Բացի այս՝ չեմ ուզում խորանալ կուսակցությունների մեջ, հետագայում հնարավոր է”։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ բնակիչները Ձեզ կընտրե՞ն։ Մեր այս հարցին թեկնածուն պատասխանեց. “Ես գիտեի, թե անցյալ տարի էր ընտրությունը, բայց փաստորեն այս տարի է, դրա համար բնակիչների հետ Ռուսաստանից խոսել եմ։ Իրենց հետ հաշվարկել եմ ու նոր առաջադրվել։ Վստահ եմ, որ կանցնեմ””,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ