Գովազդին խաբվելով` 1 տարեկան երեխայի հետ մեկնել են Անթալիա ու … Առավոտ
“Առավոտը” գրում է. “Սեպտեմբեր ամսին գնեցինք ուղեգիր դեպի Անթալիա՝ “Dolce Travel” տուրագենտից: Ինտերնետով, հավանաբար, հանդիպած կլինեք նրանց կողմից մեկ ամիս շարունակ իրականացվող գովազդին` “Անթալիա, 300 դոլարին համարժեք դրամ, 7 օր, hotel + aviatoms + transfer + all inclusive, թռիչքը` Թբիլիսիից, շտապեք, ակցիա, տեղերը խիստ սահմանափակ են”:
Թռիչքը երկու օրից էր, մտածեցինք` տուր-փաթեթը շուտ գնենք, որ հասցնենք: Գիտեինք, որ նորմալ տուրագենտների մոտ լինում են նորմալ ակցիաներ: Բայց դե, չգիտեինք, որ այս անգամ հանդիպելու էինբ խոստումները չկատարող տուրագենտի: Ուղեգրում ներկայացված էր 3-աստղանի հյուրանոց, որը, ինչպես տեղում պարզեցինք, նույնիսկ 1 աստղ չուներ, պարզապես պանսիոնատ էր:
Մեր պահանջին պանսիոնատի աշխատողները չկարողացան որեւէ հավաստի փաստաթուղթ ցույց տալ, որ ինչ-որ -գոնե մեկ աստղ ունեն: Բացի այդ, “հյուրանոցի” մուտքի մոտ էլ որեւէ աստղ, ինչպես սովորաբար լինում է, փակցված չկար:
“All inclusive” ասածը, ինչպես հասցրինք նկատել, սովորական ճաշարան էր, մեզ բացատրեցին’ 3-անգամյա սնունդով: Տուրագենտը մեզ նկարներով ցուցադրել էր հյուրանոցի գլխավոր մասնաշենքը, իսկ տեղում պարզվեց, որ երկհարկանի կից տանը պետք է մնանք, որտեղ բացակայում էր տաք ջուրը եւ նույնիսկ լույսն էր ժամով, այսպես ասած’ հովհարային անջատում էր: Սենյակի պատերը խոնավությունից բորբոսած էին: Հյուրանոցի ադմինիստրացիան առաջարկեց վճարել լրացուցիչ 50$, որի դիմաց պատրաստակամություն հայտնեց տրամադրել ջուր եւ լույս ունեցող սենյակ: Ես մեկնել էի 1 տարեկան երեխայիս, ամուսնուս եւ մայրիկիս հետ: Ստացվում էր’ պետք է վճարեինք 100 դոլար երկու սենյակի համար: 7 օրվա հաշվով կազմում էր 700 դոլար”,- գրում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: