23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի նկատմամբ ազգությամբ հույն Շարմազանովի արյունն ավելի ազգակցական է, քան իրենց հայ համարող բազմաթիվ երկոտանիների արյունը. Հրապարակ

Ցավում եմ, որ տեխնոլոգիական մեր ժամանակաշրջանում դեռևս հնարավոր է խաբել իմ հայրենակիցներին, ինչը և անում է գործող իշխանությունը: Փորձում է խաբել համարյա թե բոլոր հարցերում: Եվ դրանում ներառված են համարյա բոլոր պաշտոնյաները, որոնց օրինական եկամուտները (աշխատավարձ գումարած պարգևավճար) չեն տեղավորվում 1 միլիոն դրամի սահմաններում: Այն, որ դրանք չեն կարող գործել առանց ստի ու կեղծիքի՝ վաղուց արդեն հայտնի է ու ապացուցման կարիք չի զգում: Այն, մաթեմատիկական լեզվով ասած, վերածվել է աքսիոմայի: Բայց եթե մեր հասարակության մեծամասնությունը լիներ գրագետ ու հայրենասեր՝ դրանք չէին փորձի հիմարի տեղ դնել նույն այդ հասարակության թեկուզ մեկ անդամի: Իսկ եթե ինչ-որ մեկը նման փորձ կատարեր, ապա պետք է որ շատ ափսոսար դրա համար: Բայց այսօր դեռևս շարունակվում է ստի ու կեղծիքի շարանը, ու դա գեներացնողներն իրենց նույնիսկ լավ են զգում: Խնդրեմ, այդ երևույթի վերջին դրսևորումը կուսակցականափոխ անձի՝ քպկական «ազգընտիր» Ալեքսանյանի կողմից:

Վերջինս ինքնագոհ ժպիտով ելույթ է ունենում Ազգային ժողովում՝ հայտարարելով, որ ՀՀԿ փոխնախագահ Շարմազանովը ՖԲ իր էջում նման բան է գրել. «Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական: Պետության սահմանները կարող են և ընդարձակվել և՝ փոքրանալ»: Եվ սրա հիման վրա եզրակացություն է կատարում, որ ընդդիմությունը համաձայն է այսօր լինել Հայաստանի ԱԺ պատգամավոր, իսկ վաղը՝ «Առմյանսկի օբլաստի որևէ քաղաքային դումայի» անդամ: Իմիջիայլոց ասեմ, որ այսպիսի եզրակացություն կարող էր ծնվել միայն հայրենիքը կտոր առ կտոր թշնամուն հանձնող քպկականների ուղեղում: Իսկ ես այն կարծիքին եմ, որ եթե այս անձին խորհրդարան տանողի շնորհիվ Հայաստանն, օրինակ, վաղը վերածվի թուրքական վիլայեթի, ապա ինքը նույն ջանասիրությամբ Թուրքիան կհամարի իր հայրենիքը, եթե, իհարկե, երջանկություն չորոնի արևմտյան երկրներում:

Ինչ մնում է Էդուարդ Շարմազանովի գրառմանը, ապա, նախ, ես կստորագրեի դրա տակ՝ նախանձելով, որ այդ տողերի հեղինակը ես չեմ եղել: Երկրորդ, չնայած քպկականն ասում է, որ տեքստը կտրված չէ կոնտեքստից, սակայն իրականում այդպես չէ: Դա սուտ է, և իրականում լավ էլ կտրված է, իսկ գրառման սկիզբում առկա է այս տողը. «Պետության սահմանները գծվում են մարդկանց կողմից, իսկ Հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից»: Եվ մնացած տողերն էլ նույն տրամաբանության ներքո են: Իսկ վերջին տողն էլ այսպիսին է. «Հայրենիք ուրացողը կուրանա և Ազգ, և Պետություն, և Աստված»: Բայց քանի որ վերը նշված քպկականը հենց այդ ուրացողների թիմից է, ապա, բնականաբար, պետք է ստի ու կեղծիք տարածի: Առանց դրա այդ թիմը գոյություն ունենալ ուղղակի չի կարող: Ի դեպ, առավել ոչ ընդունակ անձանց համար Շարմազանովն այդ գրառման առաջին տողը («Պետության սահմանները գծվում են մարդկանց կողմից, իսկ Հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից») այնուհետև ներկայացրել է որպես առանձին ֆեյսբուքյան գրառում:

Ավարտելով այս թեման՝ մեկ երկու խոսք ասեմ Շարմազանովի մասին: Նախքան 2018 թվականի գարնանային իրադարձությունները, որպես նախկիններին ընդդիմադիր, ես հատկապես կռիվ եմ տվել գրագետ հանրապետականների դեմ, ու այդ թվում՝ Շարմազանովի: Որովհետև չեմ պատկերացրել, թե ինչպես կարելի է լինել գրագետ ու միաժամանակ երկրում «բեսպրեդել» հաստատած իշխանության անդամ: Հատկապես, որ մեր առջև կար պետության կազմավորման ու կառավարման իսրայելական մոդելը, որը ևս գտնվում էր մշտական պատերազմական կամ դրա սպառնալիքի իրավիճակում: Սակայն ամեն ինչ փոխվեց 2018-ի գարնանը՝ երբ այդ օրերի նիկոլական ոչնչությունները հոգեբանական գրոհների թիրախ դարձրեցին Շարմազանովի անչափահաս աղջկան: Ի դեպ, երևի նույն այդ անձինք են այսօր բողոքում, թե ինչու են վիրավորանք՝ ի դեպ,  շատ ավելի թեթև, հասցնում Նիկոլի աղջիկներին:

Ինչևէ, այդ ժամանակ Շարմազանովի խիստ կոռեկտ պահվածքն ինձ սկզբում զարմացրեց, իսկ հետո հիացրեց: Չմոռանանք, որ դեռևս կարող էր այսօրվա իշխանության ներկայացուցիչների նման դեմքը փակ մի քանի հոգու միջոցով լուծել այդ ոչնչությունների հարցերը: Կարծում եմ, որ նույնիսկ Սերժը դեմ չէր գնա այդպիսի պահանջին: Կարող էր նաև վերցնել ընտանիքը և չվել իր պատմական հայրենիքը: Բայց դա չարվեց, ու այդ ժամանակ հասկացա, որ Հայաստանի նկատմամբ ազգությամբ հույն Շարմազանովի արյունն ավելի ազգակցական է, քան իրենց հայ համարող բազմաթիվ երկոտանիների արյունը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ