19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ նպատակով են հանդիպել Քոչարյանին. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին կանխատեսումները հանգիստ չեն տալիս որոշ շրջանակների:

“Բոլորն ուշիուշով հետևում են Քոչարյանի քայլերին ու ելույթներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնք քաղաքական հայացքներով գտնվում են Քոչարյանի քաղաքական նպատակներին մերձ տարածքում: Ըստ մեր տեղեկությունների, հանդիպմանը ներկա են եղել “Կենտրոն”, “Հ2”, “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունների ու “Մեդիամաքս” լրատվական գործակալության ներկայացուցիչները: Մենք փորձեցինք մանրամասներ պարզել Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, ով  մեր թվարկած լրատվամիջոցների անունները լսելով՝ ծիծաղելով արձագանքեց. “Ամբողջական գիտեք, իհարկե, այդպես է…”:

– Ի՞նչ նպատակովեն լրատվամիջոցների  ներկայացուցիչները  հանդիպել նախկին նախագահին: Եթե հանդիպումը լիներ գործող նախագահի հետ, գուցե հասկանալի լիներ, բայց Ռ. Քոչարյանի դեպքում տարակուսելի է:

– Գիտեք, ես չգիտեմ, թե Ձեզ համար ինչն է անհասկանալի, քանի որ նման հանդիպումներ միշտ եղել են և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, և դրանից հետո: Այլ հարց է, որ պաշտոնաթողությունից հետո այդ հանդիպումների պարբերականությունը փոխվել է, այն ավելի մեծ ինտերվալներով է տեղի  ունենում, ուղղակի կազմն է հիմա փոքրացել:

Վերջին անգամ ե՞րբ են հանդիպել:

– Եթե չեմ սխալվում, մի երկու-երկուսուկես տարի առաջ,  ուրիշ մարդիկ էլ են եղել, նույն մարդիկ էլ…

Ուշագրավը հենց կազմն է, ինչո՞ւ են այս լրատվամիջոցներնընտրվել, եթե պարզապես հանդիպում է, ի՞նչ սկզբունքով է ընտրվել ցանկը:

–  Ոչ թե լրատվամիջոցներն են ընտրվել, այլ այն լրագրողները, ովքեր առանձին հանդիպում էին խնդրել Ռոբերտ Քոչարյանի հետ, այսինքն՝ նրանք ցանկություն էին հայտնել  հանդիպելու, ուղղակի  մենք մեկտեղել ենք և մեկ օրվա ընթացքում ենք  հանդիպել”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ