01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Արթիկի ՔԿՀ պետն այցելել է Էպոսագետին. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանն օրեր առաջ այցելել է բանտախցում գտնվող Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին և փորձել հետաքրքրվել, թե նա ինչ խնդիրներ ունի:

“Մեզ հասած տեղեկություններով` էպոսագետն ասել է, թե բանտում ամեն ինչ կարգին է, և ինքը որևէ խնդիր չունի: Զրույցի ընթացքում Վարդան Սեդրակյանը ՔԿՀ պետ Մկրտչյանին սկսել է պատմել իր անցյալի և երկրում տիրող իրավիճակի մասին հետաքրքիր տեղեկություններ ու վերլուծություններ: Թե կոնկրետ ի՞նչ է էպոսագետը պատմել ՔԿՀ պետին, “Ժողովուրդ” օրաթերթին չհաջողվեց պարզել:

Տեղեկացնենք, որ ՔԿՀ-ի գրադարանից առավել ակտիվ օգտվողը հենց էպոսագետն է, որը բանտային փակ խցում հիմնականում զբաղվում է ընթերցանությամբ և ծաղիկներ աճեցնելով”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ